«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին
Քաղաքականություն«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության վարչությունից։
««Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով»,- ասված է կուսակցության վարչության հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: