Էվա Խաչատրյանի հանգստի լուսանկարները Եգիպտոսից
LifeԴերասանուհի Էվա Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից: Էվան մեկ շաբաթով Եգիպտոս էր մեկնել:
Դերասանուհին լուսանկարներից մեկին կից գրել է. «Հանգիստ է ծովը, լուրջ և խոհուն, երբեմն մեղմիկ շշուկով, պարբերաբար ափերն են լիզում նրա ջրերը և ճապաղ տարածմամբ ավազը լվանում»:
Էվան նաև լուսանկարներ է հրապարակել դայվինգի համար նախատեսված հագուստով և գրել. «Ծովի գեղեցիկ հատակին հասնելու ճանապարհին»:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասել էր, որ վաղուց ծովում չի եղել:










