Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.45 դրամով և կազմել 527.87 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով և կազմել 627.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 7.12 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 734.80 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 38.62 դրամով և կազմել 29290.96 դրամ: Արծաթի գինն աճել է 5.12 դրամով և կազմել 443.46 դրամ: Պլատինի գինն աճել է 390.65 դրամով և կազմել 20637.24 դրամ: