Հայերեն


ՀՀԿ-ն՝ ջոկերի կարգավիճակում

Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց դատարանի բակում, հետաքրքիր ուղերձներ են պարունակում՝ հատկապես ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում։

Ի թիվս այլ արձանագրումների՝ այդ ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նաև Հանրապետական կուսակցության մասին։

«Այս երեք տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար: Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ի դերի ընդգծումը, ըստ էության, առաջին հերթին ուղղված է ներկայիս քաղաքական գործընթացի թե իշխանական, թե ընդդիմադիր մասնակիցներին։

Սերժ Սարգսյանն իր այս շեշտադրմամբ, թերևս, փորձում է արձանագրել, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած ներկայիս ընդդիմադիր հարթակում և ողջ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ իմաստով ամենակայացած միավորներից է, որն այդ թվում՝ ունի նաև գործող տարածքային կառույցներ՝ ոչ միայն Երևանում, այլ նաև՝ բոլոր մարզերում։ Բնականաբար, ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է այս 3 տարիների ընթացքում տեղի ունեցած ընդդիմադիր բոլոր գործընթացներին, ակտիվ դերակատարում է ունեցել նաև այդ պրոցեսներում, բայց ասել, որ նա իր ամբողջական պոտենցիալն է օգտագործել՝ այդպես չէ։

Սերժ Սարգսյանի՝ քաղաքական խրամատը չլքելու մասին հայտարարությունը նույնպես խիստ ուշագրավ էր իր վերջին հարցազրույցի ֆոնին։

Նա իր վերջին աղմկահարույց հարցազրույցում հայտարարել էր, որ այլևս չի վերադառնալու պետական որևէ պաշտոնի, որևէ պաշտոն ստանձնելու հավակնություններ չունի, ինչը գուցե ոմանց մոտ տպավորություն էր ստեղծել, թե ՀՀԿ-ն այդպիսով հետ է մղվում քաղաքական դաշտից։

Ուստի Սերժ Սարգսյանը բոլորին, բայց նաև ՀՀԿ-ի ներկայիս գործընկերներին հիշեցրել է Հանրապետականի ունեցած ընտրական ռեսուրսի մասին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ անկախ ընտրություններին մասնակցությունից՝ իր ունեցած ռեսուրսներով ՀՀԿ-ն կարող է կամ պետք է մասնաբաժին ունենա ընտրություններով ձևավորվելիք քաղաքական ստատուս-քվոյում՝ իշխանության կամ ընդդիմության կարգավիճակով։

Այսպիսով՝ եթե անգամ ՀՀԿ-ն այնուամենայնիվ մինչև վերջ չմասնակցի ընտրություններին (քանի որ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած որևէ ընտրության), սակայն մասնակցի ընտրական գործընթացին, ստանալու է, ինչ-որ իմաստով, ջոկերի կարգավիճակ․ հաղթանակի շանս կունենա ընդդիմադիր այն ուժը, որին կաջակցի ՀՀԿ-ն՝ ոչ միայն զուտ տարածքային կառույցներով և տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ղեկավարներով՝ քաղաքապետերից մինչև գյուղապետեր, այլև՝ հսկայական կադրային, մտավոր և արտաքին ռեսուրսներով:

Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ ընդդիմադիր ուժերից որը կամ որոնք կընդունեն ՀՀԿ-ի խաղի կանոնը։ Քաղաքական այսօրվա դասավորվածության պայմաններում, առանց ՀՀԿ-ի, որևէ մեկին չափազանց դժվար է լինելու շոշափելի արդյունքներ արձանագրել։

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը ԹուլումումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԵվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին
Ամենադիտված