ԱՀԿ-ում կարծում են, որ մինչև տարևերջ կորոնավիրուսի դեմ հաղթանակ տանել չի հաջողվի
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ներկա պահին չի տեսնում կորոնավիրուսային հիվանդության գլոբալ նվազում, այլ ավելի շուտ, ինչպես Եվրոպայում, արձանագրում է դրանց աճը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Եթե մենք հիմա նայենք ընթացիկ իրավիճակին, մենք դեռ կտեսնենք, որ չկա գլոբալ անկում, այլ ավելի շուտ, ինչպես Եվրոպայում, կա դեպքերի թվի ավելացում», - ասել է Վույնովիչը:
Վույնովիչի խոսքով՝ շատ կարևոր է ոչ թե չեղյալ հայտարարել պանդեմիան, այլ հաղթանակ տանել վիրուսի նկատմամբ, որն արդեն միլիոնավոր մարդկանց է սպանել ամբողջ աշխարհում։
«Դժվար թե հաջողվի լիարժեք հաղթանակ տանել մինչև այս տարվա վերջ, Սակայն մեր ուժերի սահմաններում նվազեցնել հոսպիտալացումը, մահն ու հիվանդացությունը», - ընդգծել է նա: