Հայերեն


«Երեւանը քիչ բան ունի ուրախանալու»․ դիվանագետ

Քաղաքականություն

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունին իհարկե դիվանագիտական մարաթոն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգ ունեցող Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը շատ ակտիվորեն աշխատում է այդ ուղղություններով: «Այսօրվա դրությամբ Հայաստանում այդ հանդիպումից հետո քիչ բան կա ուրախանալու: Բայց ես չեմ կարծում, թե դա իրանական ուղղությամբ Երեւանի քաղաքականության վերջն է: Ես տեղեկություններ ունեմ, որ Իրանը հարցը փակված չի համարում: Հռչակագիր կա, բայց մինչեւ հռչակագիրն առարկայական դառնա, բավականին երկար ժամանակ կպահանջվի», - նշել է Նավասարդյանը:

Ռուսաստանի համար, շարունակել է նա, շատ կարեւոր է Կասպից ծովի խնդիրը: «Այնտեղ կարգավիճակի հարց կա: Ըստ էության, 2017-ին կոնվենցիա կստորագրվի Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Կասպից ավազանի այլ երկրների միջեւ: Այստեղ ամենակարեւոր խնդիրը ԱՄՆ-ի մուտքը ավազան արգելելն է: Երկու տարի առաջ առաջին քայլն է արվել այդ ուղղությամբ. փակվել է Վաշինգտոնի ռազմական ուղին դեպի Կասպից ծով», - հիշեցրել է Արման Նավասարդյանը: Այստեղ, նրա տեսանկյունից, բազմակոմբինացիոն խաղեր են ընթանում: «Եվ Ադրբեջանի դերը, որպես Ռուսաստանի եւ Իրանի միջու կապող օղակի, ես շատ անորոշ եմ տեսնում: Բաքուն չի փոխի իր քաղաքական կողմնորոշումը: Ադրբեջանն այս պահին փորձում է ճկուն խաղալ եւ, իմիջիայլոց, վատ չի ստացվում», - նշել է դիվանագետը` միաժամանակ պարզաբանելով, որ Իրանը եւ Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք ամեն վայրկյան կարող են դուրս գալ մակերեւույթ:

Այն հարցին, թե Հայաստանի եւ ղարաբաղյան գործընթացի համար սպառնալիք չեն ներկայացնում արդյոք Ադրբեջանի` տարածաշրջանում ներկայիս գեոպոլիտիկ դասավորության մեջ իր դերը բարձրացնելու փորձերը, Հայաստանի նախկին փոխարտգործնախարարը նշել է. «Ադրբեջանը միշտ էլ փորձում է ցանկացած առիթն օգտագործել, դա միանշանակ է, անկախ այն բանից` կլինի Բաքուն նշված եռանկյունում, թե ոչ: Իհարկե, դա սպառնալիք կլինի ղարաբաղյան կարգավորման համար, այդ պատճառով մենք պետք է աշխատենք թույլ չտալ դեպքերի նման զարգացում»:

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հռչակագրում, շարունակել է Արման Նավասարդյանը, շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ահաբեկչության դեմ պայքարը: «Ես կարծում եմ, որ դա արհեստական վիճակ է: Ահաբեկչության դեմ ի՞նչ պայքարի մասին կարող է խոսք լինել, եթե ղարաբաղյան հարցում, եւ, ընդհանուր առմամբ, հայերի հանդեպ վերաբերմունքում Ադրբեջանի քաղաքականությունը դասական ահաբեկչության օրինակ է: Եվ մինչ օրս դա շարունակվում է: Մենք, ցավոք սրտի, չենք կարողանում աշխարհին հասկացնել, որ գործ ունենք Ադրբեջանի ֆաշիստական այլատյացության հետ», - ասել է Նավասարդյանը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից, հավելել է դիվանագետը, կա ՄԱԿ-ի բանաձեւը, որը կոչվում է «Հարկադրված հեռացում» («Remedial Cessation»): «Այսինքն, եթե ապացուցվում է, որ էթնոսը ոչնչացման սպառնալիքի տակ է, նա կարող է ինքնաբերաբար դուրս գալ այդ երկրի կազմից: Անհրաժեշտ է աշխատել տվյալ ուղղությամբ», - ամփոփել է Արման Նավասարդյանը:

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված