Վարչապետի նոր հանձարարականը՝ աշխատել արտակարգ ռեժիմով
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստից առաջ հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին հանձնարարել է` հաշվի առնելով ամանորյա տոները, մաքսային մարմինների աշխատանքի անընդհատությունն ապահովելու նպատակով, սահմանել աշխատանքային ռեժիմի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային և հունվար ամսվա տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որպեսզի մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծենք ներկրողի համար»:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին վարչապետը հանձնարարել է հանգստյան և տոնական օրերին ապահովել բանկերի աշխատանքը: