ՌԴ դեսպանի հայտարարությունը
ԱշխարհՌուսաստանն ու Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության և մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջև հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին ինչպես փոխանցում է «Մոսկոսկի կոմսոմոլեցը»-ը, հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանց առավելությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը: