Դիմում-խնդրանք՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին
BlogԽնդրանք
Դիմում եմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, ակնկալելով աջակցություն հետևյալ հարցում․
Ապրիլի10-ին Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի հուշարձան հանդիսացող այս շենքի տարածքում բացվելու է ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը։ Մինչ այդ վերանորոգվելու է 150 տարվա հնություն ունեցող քարե դարպասը, որը ներկայումս գտնվում է վթարային վիճակում։
Խնդրում եմ հնարավորության դեպքում աջակցել հուշարձանի գեղագիտական տեսքը խաթարող և վերականգնողական աշխատանքների իրականացմանը խոչընդոտող գազի խողովակների ու հաշվիչների ապամոնտաժման և հարակից պարսպապատին տեղափոխելու աշխատանքների իրականացմանը։
Շնորհակալական ու երախտիքի խոսքերը երաշխավորում ենք։
Հայկ Դեմոյան