Արաբ շեյխերը հողատարածքներ են գնել Հայաստանում
Տնտեսություն2014 թվականից Հայաստանում հիմք է դրվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ փոխգործակցությանը: Համագործակցությունն ու փոխադարձ կապերն ընդլայնելու համար վերջերս ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Հայաստան են ժամանել 50 արաբ շեյխեր: Նրանք Հայաստանում ձեռք են բերել մոտ 60 հեկտար հողատարածք՝ այգեգործությամբ զբաղվելու և այդ հողերի վրա բնակելի տներ կառուցելու նպատակով: Արաբ շեյխերից յուրաքանչյուրը մոտ 1-1.5 հեկտար հողակտոր է գնել Աշտարակում, Էջմիածնում և Նոր Հաճնում:
Արաբ շայխերին շատ են դուր եկել հայկական դեղձը, ծիրանն ու քաղցրահամ մյուս մրգերը. դրան նպաստել է նաև Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն խաղը:
Նշենք նաև, որ 2017 թվականի մարտին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալու է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովը, որտեղ հայ և արաբ գործարարների համար կբացվեն նոր հեռանկարներ: