Արտակարգ դեպք.վթար է տեղի ունեցել. կան տուժածներ
ՀասարակությունՊատահարից տուժածներին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:
Նշվում է, որ վթարի հետևանքով 3 մարդ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց