Լավրովը սահմանել է Ղարաբաղի հարցի լուծման բանալին
ԱշխարհՆախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին է։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին։
Նրա խոսքով՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն գործող ձևաչափերի շրջանակներում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել է Լավրովը: