Թերթեր առաքող դպրոցական տղան փրկել է 94-ամյա կնոջը
ԱշխարհԲեծ Բրիտանիայում 15-ամյա դպրոցական Լիամ Էփսը փրկել է 94-ամյա կնոջ կյանքը, որի տան մուտքի մոտ նկատել է մի քանի օրվա թերթերը:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական Kent Online պարբերականը, պատանին 2019 թվականից ի վեր ամեն օր թերթ էր առաքում տարեց բնակչուհուն: Մի անգամ առավոտյան տղան նկատել է, որ թերթերից մի քանիսը դեռ մնացել են շքամուտքի մոտ: Այդ մասին նա հայտնել է մորը և առաջարկել ստուգել տունը:
Նրանք սկսել են թակել տան պատուհանը: Սկզբում արձագանք չի եղել, բայց ավելի ուշ ներսից ձայն են լսել: Դրանից հետո տղան շտապ օգնություն է կանչել, իսկ մայրը հարևանների օգնությամբ կոտրել է տան հետևի դուռն ու ներս մտել: Ներսում նրանք տարեց կնոջը գտել են հատակին պառկած:
Տղայի խոսքով՝ կնոջ ոտքին մեծ վերք կար: Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ կինն ընկել և վնասվել է, բայց հայտնի չէ, թե որքան ժամանակ է նա հատակին ընկած մնացել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը հիվանդանոցում է և ապաքինվում է: