Հայերեն


Արտակարգ դեպք Արարատում. ինչու է կինը դանակահարել ամուսնուն

Հասարակություն

Վերջին մի քանի օրերի ընթացքում մեկը մյուսին հաջորդեցին ընտանեկան բռնությունների մասին ահազանգերը, որոնցից մեկն անգամ ողբերգությամբ ավարտվեց. ամուսինը սպանել էր կնոջը: ՀՀ քննչական կոմիտեն վերջին երկու ամիսների ընթացքում պաշտոնական մի շարք հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ կինը հաղորդում է ներկայացրել, թե ինչպես է ամուսինը ծեծել իրեն, կամ մեկ այլ դրվագով տղամարդը սպանել իր հետ փաստացի բնակվող կնոջը: Հիշեցնենք` անցած ամիս էր դեռ՝ մեծ աղմուկ հանեց Ջունգլ անունով հայտնի Գեւորգ Սարգսյանի կողմից կնոջը Երեւանի կենտրոնում ծեծելու դեպքը: Այս լուրը ցնցեց հանրությանը ոչ միայն այն պատճառով, որ հասարակական վայրում ընտանեկան խնդիրներ են պարզաբանվում, այն էլ` այդ ձեւով, այլեւ կինն ամուսնու դեմ հաղորդում էր տվել եւ հայտարարել, թե կատարվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր լուսանկարը ինչ-որ անհայտ անձի կողմից հավանելու պատճառով է եղել: ՀՀ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում վարձակալած բնակարանում կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել է՝ նրան սպանել է իր հետ համատեղ բնակվող ընկերը, իսկ տեղի ունեցածի պատճառը խանդը է եղել: Ի դեպ, 37-ամյա կինը եւ նրա 34-ամյա ընկերը Երեւանի բնակիչներ չեն. մահացած կինը ծնունդով Արմավիրի մարզից էր, իսկ տղամարդը՝ Արարատից: Խանդի պատճառով ծագած վիճաբանության թեժ պահին էլ տղամարդը դանակով հարվածել է կնոջ ազդրին, ու թերեւս հնարավոր կլիներ խուսափել ողբերգական հետեւանքից, եթե ժամանակին նա դիմեր բուժօգնության, արդյունքում դանակահարությունից ժամեր անց արնահոսության հետեւանքով կինը մահացել է: Խոսակցություններ կան, որ տուժած կինը վախեցել է շտապօգնություն կանչել` խուսափելով իրավապահների հետ «առերեսվելուց»: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներից երեկ պարզեց, որ 34-ամյա տղամարդն ինքնակամ է ներկայացել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է նաեւ, որ վերջին շրջանում եղել են մի շարք հաղորդումներ՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Որպես կանոն՝ հաղորդում ներկայացնողները լինում են ընտանիքների կանայք: Սակայն նախօրեին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում տեղի ունեցած դեպքը շրջադարձային էր: Պարզվեց` այստեղ դեկտեմբերի 5-ին կինն է դանակահարել ամուսնուն: Ինչն է եղել կնոջ վրդովմունքի պատճառը, ինչի ազդեցության տակ նա գործի է դրել սուր կտրող-ծակող գործիք: Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախնական տեղեկություններով` ընտանեկան հարցերի շուրջ քննարկումները վերածվել են թեժ վիճաբանության, եւ տաքարյուն կինը գործի է դրել դանակը: Գյուղապետի փոխանցմամբ` ամուսիններից մեկը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, մյուսը` Արարատի մարզի Արտաշատ քաղաքից: Նրանք վերջերս են Քաղցրաշեն տեղափոխվել. «Կնոջը չեմ ճանաչում ընդհանրապես, իսկ ամուսինը՝ Իշխանը, խելոք, աշխատող տղա է: Աստծու գառը քեզ օրինակ: Աշխատում էր դաշտում»: Համայնքի ղեկավարը դժվարացավ այլ մանրամասներ հայտնել` պարզաբանելով, որ դեպքից հետո ամուսիններն ընդհատակ են անցել: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ աղջիկ եւ տղա: Քաղցրաշեն համայնքում ապրում են վարձով: «Նորմալ ապրող ընտանիք են»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղացիները: ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կնոջը ձերբակալել են, ապա ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ: Ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել: Գյուղում այս ընտանիքին, կարելի է ասել, ոչ ոք չի ճանաչում, շփում բնակիչների հետ չի եղել: Սակայն կիրթ, համեստ մարդկանց տպավորություն են թողել: Հ.Գ. Երեկ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։ «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարեւոր է ընտանիքի անդամների միջեւ հարգանքի սկզբունքի պահպանումը»,- հանդիպմանն ասել է իրապես ավանդական ընտանեկան բարքերը կրող ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանեկան բռնությունները, համաձայն որի՝ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։

Տաթեւ Հարությունյան, Armlur.am

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված