Համացանցում հայտնվել է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը
LifeԷ․ Լ․ Ջեյմսի հեղինակած «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրաման իրական հեղափոխություն կատարեց կինոյի ոլորտում։ Այս ֆիլմը գերազանցել է մի շարք հայտնի ֆիլմերի ու գրավել տարվա լավագույն ֆիլմերի առաջին հորիզոնականները։
spletnik.ru-ն գրում է, որ համացանցում է հայտնվել ֆիլմի երկրորդ մասի՝ «50 երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker) թրեյլերը։ Այն հարուստ է բազմաթիվ էրոտիկ տեսարաններով, ինչպես նաև սյուժետային սուր զարգացումներով։
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրացվի 2017 թվականի փետրվարի 9-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերը։