Հայերեն


«Վարչապետը կարգին տղա ա, ինքը կարա հարցը լուծի»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ անց էին կացնում հերթական բողոքի ակցիան: Հավաքվածների պահանջը նույնն էր, նրանք վերամշակող «Վինար» ընկերությունից պահանջում էին անցած տարի մթերած խաղողի պարտքի ամբողջական վերադարձը:
Հանրության պահանջն անարձագանք չթողնելու համար, հավաքվածների հետ զրուցելու և հարցերին պատասխանելու էր եկել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ում համայնքաբնակները դիմեցին հետևյալ կերպ. «Մակարյան ջան, ցավդ տանեմ, էսօր եթե իմ էրեխեն ուսման վարձը չի տվել ես ի՞նչ անեմ: Հարցը լուծելու համար դիմում ենք ձեզ, որովհետև վարչապետը կարգին տղա ա ինքը, կարա հարցը լուծի: Մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ: Հունվարի 1–ից ասում են էսօր–վաղը, ո՞վ ա տեսել սենց բան: Պարոն Մակարյան, Ավոին զաստավիտ արեք թող իր մեքենան ծախի՝ լեքսուսը, ու մեր պարտքերը տա»:
Թեժ զրույցի ժամանակ Ռ. Մակարյանը խոստացավ գումարների վերադարձ մինչև Ամանոր. «Ես չեմ ուզում խոստում տալ ավելի վաղ ժամանակահատվածի համար, հարցը մինչև Ամանոր կլուծվի: «Պռոշյանի» գործարանը դիմել է վարկ ստանալու համար: Ընկերությունը վարկ կստանա, սպիրտը, որը հիմա ուղարկված է փորձաքննության, կառնի Ավոյից ու Ավոն էլ կբերի ու ձեր գումարները կբաժանի»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ սա հարցի լուծման ամենաիրատեսական ու հնարավոր տարբերակն է: Մեր այն հարցին, եթե այնուամենայնիվ վարկ չտրամադրվի, կան արդյոք այլ թեկնածուներ, ովքեր պատրաստ են խնդրի ողջ բեռը վերցնել իրենց վրա, միևնույն ժամանակ օգնել գյուղաբնակներին ու շահավետ գործարք կնքել, Մակարյանը պատասխանեց, որ կան նման անձինք, ովքեր շահագրգռված են սպիրտը գնելով:
Նկատենք, որ խաղողագործները թերահավատորեն մոտեցան փոխնախարարի խոստմանը ասելով. «Եթե հարցը լուծվի, մենք քեզ կասենք պատվավոր գյուղացի, բայց գիտենք, որ չի լինի»:
Հիշեցնենք, որ անցած տարվա պարտքերը վճարվել են մասամբ, երբ խաղողագործները հանդիպել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով էլ խոստում է տվել ու կատարել այն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված