Սնանկության եզրին հասցված «Աշտարակ-կաթ»-ի տնօրենը՝ աղանդավո՞ր
Տնտեսություն«Հրապարակ»
«Մեզ տեղեկություններ էին հասել, թե «Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»։ Կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանն ասաց, որ մարդու անձնական կյանք մտնելու իրավունք չունի. «Ամեն մարդ մի բանի է հավատում, մի բան է պաշտում։ էդ մասին չեմ լսել, տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում։ Եթե անգամ աղանդավոր է, մեղավոր չէ։ Մեղավոր է նրանում, որ վատ է կառավարել։ Իսկ այն, թե ստիպողաբար կամ աղանդի պահանջով է վաճառելու, նման բան կոնկրետ ես չեմ լսել։ Ինքս ոչ մի աղանդի չեմ հարում ու չգիտեմ, թե ինչ կարող է եղած լինել։ Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ լուրը»։ «Աշտարակ կաթը» գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունն ԱՄՆ-ում գործող համաշխարհային կազմակերպություն է, սեփականատերերն են Արա և Արտակ Ասատրյանները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։