Պարտավո՛ր ենք գնահատել իսկական բարեկամներին
Քաղաքականություն2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները փորձում էին իրականացնել իրենց վաղեմի երազանքը և Արցախի հայությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման ու Արցախը դատարկել հայությունից, միայն Ռուսաստանի Դաշնությունն՝ ի դեմս նախագահ Պուտինի, ջանք ու եռանդ չխնայեց՝ դադարեցնելու այդ ոճրագործությունը, որի արդյունքում էլ Արցախի մի մասը մնաց հայկական, որտեղ էլ այսօր, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շնորհիվ, արցախահայությունը շարունակում է ապրել, արարել և, վստահ եմ, մի օր էլ վերադարձնելու է իր կորցրած տարածքները և վերամիավորվելու է Մայր Հայաստանին: Նույն այդ ժամանակ ԱՄՆ-ն մատը մատին չխփեց՝ այդ արյունահեղությունը կանգնեցնելու համար, և այդքանից հետո ԱՄՆ նախագահ Բայդենն իրեն իրավունք է վերապահում Պուտինին անվանել մարդասպան, իսկ Հայաստանի պետական և քաղաքական դաշտը, պետական և քաղաքական գործիչները ծպտուն չեն հանում, լուռ են: Ծանոթանալով մամուլին՝ հանդիպեցի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, որում նա դատապարտեց Բայդենի այդ պահվածքը, և, անկեղծ ասած, ներքին հպարտություն ապրեցի, որ վերջապես մեր մեջ կա համարձակ պետական և քաղաքական գործիչ, ով կարողանում է սթափ գնահատել Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակները և աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը կարողանում է գնահատել իր իսկական բարեկամներին և երախտապարտ լինել նրանց:
Եվ, կարող եմ վստահորեն ասել, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ես իմ ձայնը տալու եմ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը և կոչ եմ անում բոլորին՝ հետևել ինձ:
Արտակ Խաչատրյա
Պատմաբան