Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.59 դրամով և կազմել 530.08 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 624.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.98 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.83 դրամով և կազմել 733.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 60.78 դրամով և կազմել 29514.14 դրամ: Արծաթի գինն աճել է 7.03 դրամով և կազմել 427 դրամ: Պլատինի գինը նվազել է 199.29 դրամով և կազմել 19786.3 դրամ: