Հայերեն


Թուրքերը Հայաստանի դեմ ի վիճակի չեն այնքան բան անել, ինչքան Պուտինի հետ կարող են անել

Քաղաքականություն

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն եւ այդ ուղղությամբ հիմա աշխատում են, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել: Ձեր կարծիքով արդյոք ժամանակն է հարաբերությունները շտկելու՝ հաշվի առնելով պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Ես չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է, մանավանդ ՀՀ իշխանությունները հիմա կաթվածահար վիճակում են, իսկ Մոսկվան՝ Պուտինն ու Լավրովը, Շոյգուն էլ հետը, Հայաստանի վրա ճնշումները չեն դադարեցնում: Այսինքն ավելի են ընկճում, եւ Հայաստանը հետզհետե դառնում է կամազուրկ պետություն: Այս վիճակում գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնելը խելամիտ չեմ համարում: Եթե խնդիրը միայն սահմանի բացման մասին է, պա նախքան սահմանը բացելը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Առհասարակ, երբ անմիջական հարեւանի հետ մի պետություն հրաժարվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից կամ դրա համար միջազգային պրակտիկայի տեսանկյունից անհարիր նախապայմաններ է առաջադրում, այն էլ երրորդ պետության պատճառաբանությամբ, դա միջազգային նորմերի համապատասխան՝ թշնամանքի ակնհայտ դրսեւորում է: Այսինքն Թուրքիան հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ նախապայմաններ առաջադրելով՝ Հայաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում է որդեգրել եւ դա պահպանում է: Հիմա Հայաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրած մի պետության ցանկություններին ընդառաջելը որքանով է խելամիտ, երբ իրենք էլ գիտեն, որ Հայաստանն ընկճված է, եւ Մոսկվան ինչ դիրքորոշում ունի: Ի վերջո, ամբողջ պատերազմի ընթացքում Պուտինը Էրդողանի հետ է համագործակցել: Ավելին, վերջերս Կուրղինյան կոչեցյալը մի հայտարարություն էր արել, թե եթե մենք թողնեինք Հայաստանը հաղթեր պատերազմում, ապա Ռուսաստանը ստիպված կլիներ Հարավային Կովկասից հեռանալ: Էս դեպքում երեւի պետք է ողջունել, որ անկեղծորեն ասել է ճշմարտությունը, բայց բացի այդ, նա Հայաստանի իշխանություններին ու վարչապետին հայհոյում է: Խնդիրը Փաշինյանը չի, նա Հայաստանի վարչապետն է, եւ եթե դու նրան տականք ու անասուն ես անվանում, իրականում վիրավորում ես Հայաստանին: Եթե անմիջականորեն Հայաստանին այդպիսի հայհոյանքներ հասցեագրելը ձեռնտու չի, որովհետեւ հայ բնակչությունը Ռուսաստանի դեմ կտրամադրվի, այդ իսկ պատճառով Հայաստանին հայհոյելու փոխարեն վարչապետին են հայհոյում: Այդ աստիճանի չարանենգ ու ստոր են:

Վերջին շրջանում Ամերիկայից կարծեք թե գալիս են Ցեղասպանության ճանաչման ազդակներ: Որքանով է նպատակահարմար Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու մասին հայտարարություններ անելը:

Դե թուրքերը անկախ նրանից՝ ունեն ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, թե ոչ, միեւնույն է, ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը կանխարգելելու համար էլ կարող են Հայաստանի հանդեպ ավելի բարենպաստ դիրքեր գրավել: Այսինքն դա Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններով էլ է պայմանավորված, որ կանխեն հնարավորինս նման զարգացումը, եթե ոչ լիարժեք, գոնե այդ թեմայի արծարծումը միջազգային մամուլում՝ ներկայացնելով, թե տեսեք, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու քայլեր է ձեռնարկում, եկեք չխոչնդոտենք: Հավանաբար շուտով այսպիսի պատվերով հոդվածներ կհայտնվեն աշխարհի տարբեր թերթերում: Համենայնդեպս, ԱԽ քարտուղարի այդ հայտարարությունը ես համարում եմ առնվազն անժամանակ: Ավելի ռադիկալ մոտեցում պետք է ցուցաբերել: 1991 թվականից ի վեր թուրքերը նույն քաղաքականությունն են վարել եւ շարունակում են: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, այն մենք չենք փակել, որ բացենք: Իրենք են փակել, եթե բացում են, թող բացեն: Հետո բացեն, որ բերեն Վրաստանի օրին գցե՞ն, որտեղ թուրքական բանկերը, շինարարական ֆիրմաները եւ այլն հեղեղել են Վրաստանը: Ես չէի ուզենա, որ նրանք Հայաստան էլ մուտք գործեն, որովհետեւ Թուրքիան իր թշնամական քաղաքականությունից դեռ չի հրաժարվել: Ի՞նչ է նշանակում հայտարարել՝ արցախյան պատերազմին մասնակցում ենք, որ 1915-ին երիտթուրքերի սկսած գործը վերջնական ավարտին հասցնենք: Այդ մասին ի լուր աշխարհի հայտարարել է Էրդողանը: Հիմա էլ Չավուշօղլուն հայտարարում է Հայաստանի հետ սահմանը բցելու մասին: Բացում են, թող բացեն, մենք չենք փակել, մեր սահմանը փակ չի, դուք եք փակել: Բայց վերցնել, ընդառաջել թուրքերին… ինձ այստեղ անհանգստացնում է ոչ այնքան ԱԽ քարտուղարի ասածը, այլ այն, որ գուցե ինքը չի դրա նախաձեռնողը: Այսինքն թուրքերը կարող է դիմեն Մոսկվային, Պուտինը մերոնց կարգադրի, իսկ Պուտինը գիտի՝ ոնց կարգադրել, նրանք էլ ստիպված լինեն ոչ այնքան թուրքերին ընդառաջել, որքան Պուտինին: Այ սա է վտանգավորը, որովհետեւ ինչքան չարանենգություն կա, Պուտինի միջոցով են անում: Թուրքերն ինքնուրույն ի վիճակի չեն այնքան բան անել, ինչքան Պուտինի հետ համագործակցելով կարող են անել: Քանի դեռ Հայաստանի իշխանությունները կաթվածահար վիճակում են, իսկ Հայաստանը փաստորեն բարոյապես ոչնչացման եզրին է կանգնած, հնարավորինս նպաստավոր պայմաններ են ստեղծված, որ թուրքերը հարաբերությունների բարելավման քողի տակ, այդ բարելավման դիմաց ինչ-որ պահանջներ ու կամք թելադրեն:

Մենք շատ բան չգիտենք, իշխանություններն էլ նորմալ բան չեն ասում: Իրենք չեն կարող իմանալ Պուտին-Էրդողան խոսակցությունների բովանդակության մասին, բայց գոնե պետք է հարցնեն՝ ի՞նչ եք խոսել: Բա՞ն են ուզում, ԱԳՆ աշխատողներից մեկին թող ուղարկեն, իմնանք, ինչ են ուզում: Ոչ թե անպայման հարաբերությունները բարելավելու համար, գոնե իմանալու համար, թե ինչ փորացավ ունեն, որ հանկարծ դարձել են «հայամետ»: Այն դեպքում, երբ վերջին պատերազմի ժամանակ Էրդողանը հայտարարում էր, որ պետք է ցեղասպանության ենթարկել հայ ժողովրդին արդեն Հայաստանում: Այսինքն ի՞նչն է փոխվել հիմա, այն, որ մենք պատերազմում պարտվել, ջախջախվե՞լ ենք, որը Պուտինն է նվիրել թուրքերին: Կուրղինյանի ասածը դա է նշանակում: Էլ չեմ ասում ռուսական արտաքին լրատվության վարչության գեներալների գրածները, որ Կրեմլի հրահանգով, Պուտինի հրահանգով ռուսական հետախուզությունը հայկական բանակի, հայկական զորքերի տեղաշարժերի մասին բոլոր տվյալները հանձնել է թուրքական հետախուզությանը: Այսինքն ինչ այլանդակություններ ասես արել են, այդ թվում այն, որ մեր հակաօդային պաշտպանությունը չի գործել: Պուտինը թուրքերին վստահեցրել է, որ հայկական հակաօդային պաշտպանությունը չի գործելու: Պատահական չէ, որ պատերազմի հենց առաջին օրը հազար անօդաչու թռչող սարքեր էին օդ հանել, որոնցից ամեն մեկը 10 մլն դոլար է: Ընդ որում, դա «Բայրաքթարների» գինն է, իսրայելականներն ավելի թանկ են: Այսինքն Կրեմլից հավաստիացումը պետք է ստացած լինեն, որ հակաօդային պաշտպանությունը չի գործելու: Հազարավոր անօդաչուների մեջ 200 հատը խփելը 44 օրվա ընթացքում մեծ բան չէ: Բայց որ հակաօդային պաշտպանությունը չի գործել, դա ակնհայտ է: Պուտինը հավաստիացրել է Իլհամին ու Էրդողանին, որ դուք հանգիստ կարող եք օդ բարձրացնել ձեր անօդաչուները ինչքան ուզում ենք: Հետո առաջ եկավ «Իսկանդերի» հետ կապված պատմությունը: Հավանաբար այն վիճակում են մեզ տվել, որ ամբողջ ծավալով չաշխատի: Եթե այն լիարժեք չի գործել, գործել է 20 տոկոսով, ապա կարող էին դա 20 անգամ էժան գնել: Ասենք, եթե քեզ պետք է սուզանավ, գնում ես ավիակիր ես գնում, բայց այդ ավիակիրը փոքրիկ սուզանավի արածը հազիվ է անում եւ քեզ մնում է 10-ապատիկ, 20-ապատիկ շատ փող ծախսել:

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ Ղազինյան
Ամենադիտված