Բելառուսում Տիխանովսկայայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ գործ է հարուցվել
ԱշխարհԲելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և BYPOL ընդդիմադիր նախաձեռնության անդամների դեմ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու համար: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն այս մասին ասել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին:
«Մի քանի օր առաջ այդ անձինք փորձել են պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել մայրաքաղաքի տարածքում և այլ քաղաքներում: Կալանավորված քաղաքացի Մալեյչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների և մասնակիցների մասին»,-հայտարարել է Շվեդը: