Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում
ՔաղաքականությունԵվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել Եվրոպայում: Սա անկասկած զգալի առաջընթաց է լինելու Վրաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության տեսանկյունից, ինչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նոր փուլն է: Եթե Հայաստանը նույնպես ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա չի բացառվում, որ Հայաստանն այսօր կգտնվեր նույն փուլում և գուցե ավելի առաջ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն Հայաստանն այսօր այնտեղ է, որտեղ որ է և որը կոչվում է ԵՏՄ: Մի տեղը, որ հավակնում է դառնալ միջազգային հետադիմության կենտրոններից մեկը, վերածվելով պսևդոխորհրդային իրականության: Եվ այդ իրականության հայաստանյան վառ արտապատկերումը մենք տեսանք նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ընթացքում, խորհրդային կոմկուսի լավագույն ավանդույթների համաձայն:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում