Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ է վարվում, ես փաստեր ունեմ, ես նաև գիտեմ, թե ով է ռեզիդենտը. Սահակյան
ՔաղաքականությունԱյս վարչախումբը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրենիք կուսակցության անդամ Արա Սահակյանը՝ հավելելով, որ ինքը փաստեր ունի:
Սահակյանի խոսքերով, առհասարակ դիվանագիտության մեջ բացառված հնար է՝ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի նախնական ոչ հրապարակային բանակցություններ վարել, սակայն ՀՀ ԱԳ նախարարությունում այդ մասին տեղյակ չեն, ինչ-որ մարդիկ գլխի են ընկնում, սակայն որևէ մեկը տեղյակ չէ:
Սահակյանը հայտարարեց, որ պետության մասնագիտացված արտաքին քաղաքական գերատեսչությունն իր ամբողջ ներուժով օտարված է այս կարևորագույն գործընթացից:
Նա ասաց, որ բանակցությունները վարվում են, կգա ժամանակը կասի, թե ով է վարում, այսօր չի ասի նրա անունը: