Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամմ
ԱշխարհԲժիշկներն Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամմ, որը «հանդիպում է հազվադեպ» և «չունի կլինիկական կամ էպիդեմիական նշանակություն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Հայտնաբերվել է կորոնավիրուսի իսրայելական շտամմ, որը հանդիպում է հազվադեպ և չունի կլինիկական և էպիդեմիական նշանակություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության, իսրայելական շտամմը չի առաջացնում ինֆեկցիայի տարածման աճի տեմպ, չի բերում հիվանդության ծանր վիճակի և չի ազդում պատվաստանյութի արդյունավետության վրա: