Հայերեն

Գաղափարազուրկ իշխանության հակապատկերը

Քաղաքականություն

Հայաստանի անկախացումից հետո, տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններն ունեցել են մեկ ընդհանուր առանձնահատկություն: Դա արտահայտվել է հետևյալում՝ հայ հասարակությունը քվե է տվել որևէ քաղաքական ուժի պայմանավորված դրա առաջնորդի անձով: Այսինքն, մեծ հաշվով, ընտրությունները եղել են անձերով պայմանավորված, այլ ոչ թե ծրագրերով և գաղափարախոսությամբ: Սխալ չենք լինի, եթե նշենք, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը երբևէ չի էլ կարդում նախընտրական ծրագրերը, կամ ուսումնասիրում նախընտրելի ուժի գաղափարական հենքը: Դա է պատճառներից նաև մեկը, որ հետընտրական շրջանում որևէ քաղաքական ուժից մեծ հիասթափություն է առաջանում:

Նույն կոտրած տաշտակի առաջ կանգնեցինք 2018թ.-ի ընտրություններից հետո, երբ ժողովուրդը քվեարկեց իշխող ուժի օգտին բացառապես Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված: Եվ քիչ մարդիկ հարց տվեցին իրենք իրենց՝ ինչո՞ւ են քվեարկում մի ուժի օգտին, որը ոչ գաղափարախոսություն ունի, ոչ հստակ ծրագիր, իսկ նախընտրական ցուցակում ներառված թեկնածուների մեծ մասը, մեղմ ասած, անհայտ ու կասկածելի անցյալով մարդիկ էին: Սա էր պատճառը, որ հիմա հասարակությունը տարակուսում է, զարմանում ու զայրանում է, երբ իմքայլական որևէ պատգամավոր հակահայկական հայտարարություններ է անում, հակապետական գործունեություն է ծավալում:

Պատկերն ակներև է, խորությամբ քննարկելու անհրաժեշտություն չկա: Ինչևէ, հերթական ընտրությունների նախաշեմին ենք ու շատ կարևոր է ձևավորել այնպիսի հանրային գիտակցություն, որ անհրաժեշտ է որևէ քաղաքական ուժի քվե տալուց առաջ, գոնե մինիմալ չափով ուսումնասիրել նրա կողմից առաջարկվող ծրագրերը, դավանած արժեքներն ու գաղափարախոսությունը: Հակառակ դեպքում, հերթական մարդ-կուսակցությանը ձայն տալով և իշխանության բերելով, Հայաստանը նորանոր մարտահրավերների առաջ է կանգնելու: Դասական առումով ընտրություններին հայտ ներակայացրած քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է ունենա և հանրությանը ներկայացնի իր դեմքը՝ գաղափարական հենքը: Հայաստանի քաղաքական ներկապնակը շատ գունեղ է, կողմնորոշվելը՝ դժվար: Սակայն շատ կարևոր նրբերանգ կա՝ իշխանությունները անդեմ են, չեն առաջնորդվում ազգային շահերով և իղձերով, չեն քարոզում ավանդական և քրիստոնեական արժեքներ: Սա այլևս ապացուցելու կարիք չկա:

Իշխանությունների գաղափարազուրկ հենքի ֆոնին առանձնանում է, դիցուք, Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը իշխանությունների հակապատկերն է այն իմաստով, որ իր ստեղծման օրվանից հետևողականորեն առաջնորդվում, քարոզում և ամրացնում է հայ ժողովրդի գոյատևման հենասյուներ համարվող արժեքները՝ բանակը, եկեղեցին, ընտանիքը: Այլ ուժերի առաջիկայում ևս կանդրադառնանք: Այդուհանդերձ՝ հետպատերազմական ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի մեջքը ուղղելու և առաջ նայելու համար, անհրաժեշտ է նաև վերադառնալ հայապահպանության և պետականաշինության մեր ավանդական արժեքներին, հակառակ դեպքում գլոբալացվող աշխարհում դառնում ենք ոչ մրցունակ՝ հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու թույլ իմունիտետով:

Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու
Ամենադիտված