Հայերեն

ԱՄՆ-ը էլ փող չի տալու

Աշխարհ

Պուտինից բացի` խնդիր ունեն Ռուսաստանի հետ

Մեկ ամսից՝ աշխարհի հզորագույն մահացու զենքի և տնտեսական լծակների տիրացող Թրամփի համար «գլխացավանքները», թերևս, բազմաթիվ են լինելու` Սիրիայի ճգնաժամ, ԴԱԻՇ-ի դեմ պայքար և, իհարկե, Ռուսաստանի հետ խնդրահարույց հարաբերությունները:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտպանության նախարարի պաշտոնում նրա առաջադրած թեկնածուն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն Ռուսաստանի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, գրում է The Washington Times-ը:
Թրամփը մեծարում է Պուտինին, որպես ուժեղ առաջնորդի, մինչդեռ, ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն անցած տարի հայտարարում էր՝ Ռուսաստանը գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, իսկ Պուտինը՝ միջազգային բոլոր նորմերը ոտնահարող առաջնորդ: «Շատ, շատ բարդ է ետ կանգնել որոշ պնդումներից, որ նա արել է Արևմուտքի հասցեին, և հիմա շատերի մոտ է հարց առաջանում՝ Պուտինը խելագարվե՞լ է, հո չի՞ զառանցում: Սակայն, կարծում եմ՝ Պուտինից բացի, մենք ընդհանրապես խնդիր ունենք Ռուսաստանի հետ»,- անցած տարի Herritage Foundation-ում կարդացած դասախոսության ժամանակ հայտարարել է Ջեյմս Մատիսը, մանրամասնելով՝ «Ասում են, երբ Պուտինը լքի պաշտոնը, գործերը կլավանան: Սակայն, իմ կարծիքով, դա սին պատրանք է միայն»:
Ավելի քան 40 տարի ամերիկյան զինված ուժերում ծառայած, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերն առաջնորդած գեներալը նաև պնդել էր՝ Ռուսաստանը կանգնած է լրջագույն տնտեսական, ժողովրդագրական խնդիրների առաջ, որոնք ի զորու չէ լուծել մոտ ապագայում: «Հետևաբար, սեփական անվտանգությունն ապահովելու, համաշխարհային ասպարեզում ազդեցությունը չկորցնելու համար Կրեմլը փորձելու է անընդհատ ապակայունացնել իրավիճակն աշխարհում»,- ենթադրել է գեներալ Մատիսը:
«Պուտինը պառկում է քնելու վստահությամբ, որ ինքը կարող է խախտել միջազգային բոլոր նորմերը, իսկ Արևմուտքը կրկին փորձելու է դրանց հետևել: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Եվ ցանկացած խելամիտ բան, որ Արևմուտքը հիմա անում է ճգնաժամը հարթելու, կրքերը հանդարտեցնելու համար, Պուտինի կողմից ընկալվում է որպես թուլություն»,- անցած տարի հայտարարել էր Մատիսը՝ իր խոսքում «պատերազմ» որակելով ռուսների ներխուժումն Ուկրաինա:
Ի տարբերություն Ռուսաստանի ու այդ երկրի առաջնորդի, Թրամփն ու նրա ընտրած պաշտպանության նախարարը համակարծիք են Իրանի հարցում․ երկուսն էլ Թեհրանը համարում են սպառնալիք՝ ընդդիմանալով ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին: Երկուսն էլ համոզված են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բավարար միջոցներ չեն տրամադրում պաշտպանությանը և երկուսն էլ առաջարկում են ավելացնել ռազմական ծախսերը՝ «Ամերիկան կրկին հզոր ու անվտանգ դարձնելու համար»:

ԱՄՆ-ը իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին չի միջամտի

Օրերս պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս, Թրամփը խոսել է ԱՄՆ-ի նոր ռազմական դոկտրինի մասին, պնդելով, թե այսուհետ Նահանգներն իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին միջամտելու փոխարեն ուժերը կենտրոնացնելու է ահաբեկչության դեմ պայքարի ու «Իսլամական պետություն»-ը վերացնելու ուղղությամբ: «Մենք կհասնենք մեր նպատակին, և ցանկացած ժողովուրդ, որն այդ ճանապարհին կկանգնի մեր կողքին, կդառնա մեր դաշնակիցը: Մենք նրանց արածը չենք մոռանա, մենք ուզում ենք ամրապնդել մեր ունեցած դաշնակցային հարաբերություններն ու նորերը ստեղծել»,- ասել է Թրամփը:
Նա նշել է նաև, թե պետք է ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը, ընդգծելով, որ այդ հարցով դիմելու է Կոնգրեսի հանրապետական մեծամասնությանը: «Մենք պետք է մեր ռազմական հզորությունները զարգացնենք ոչ թե ագրեսիայի, այլ պաշտպանության համար: Մենք զենք ենք գնում ոչ թե հակամարտություններ փնտրելու, այլ դրանցից խուսափելու համար: Կարճ ասած՝ փորձելու ենք խաղաղության հասնել՝ հզորանալով»,- հայտարարել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահը:
Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին չի միջամտելու, նշանակում է, որ այլ երկրներում ժողովրդավարություն հաստատելու գործընթացներին ԱՄՆ-ը չի խառնվելու` կենտրոնանալով` ահաբեկչության դեմ պայքարի ու «Իսլամական պետություն»-ը վերացնելու վրա:
Ավելին, օրերս Թրամփի` անցումային շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը վստահեցրեց, որ ԱՄՆ-ը «միլիոններ չի քամուն տալու»` այլ երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար…
Սա նոր իրավիճակ է, որը կազդի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Մնում է հասկանալ, թե ինչպես իրեն կդրսևորի Պուտինը, որը նախկին խորհրդային պետություններում Արևմուտքի քաղաքականությունը, մեղմ ասած, չէր ողջունում:

Մետաքսյա Շալունց hayeli.am

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված