Հրապարակվել է ՊՆ նախարարի անվտանգության զոհված աշխատակցի լուսանկարը
ՀասարակությունՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել է նաև վարորդ, պայմանագրային զինծառայող Արմեն Մուսիկյանը:
