Հայերեն

«2 գիշեր վիճակս շատ ծանր էր»․ Թելման Խաչատրյան

Life

Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանը վարակվել է COVID-19–ով, երկկողմանի թոքաբորբ ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է հիվանդության ընթացքի, բ

«Ընկերներիցս մեկը՝ ռեժիսոր Գոռ Մարգարյանը, գրիպ էր, ընկերներով հանդիպեցինք, ես ու մյուս ընկերս՝ դերասան Արմեն Հովհաննիսյանն էլ վարակվեցինք, իրենք լավացան, ես օրեր անց կորցրի համի և հոտի զգացողությունս։ Հասկացա, որ վարակվել եմ կորոնավիրուսով, թեստ հանձնեցի, պատասխանը դրական էր։ Քանի դեռ մտածում էի սովորական գրիպ եմ, մոտս նաև երկկողմանի թոքաբորբ զարգացավ,– ասաց նա ու հավելեց, որ թոքաբորբը բավականին բարդացնում է իր վիճակը։ –2 գիշեր վիճակս շատ ծանր էր։ Հիմա ավելի լավ եմ։ Դեղեր ստանալուց հետո մի 2 ժամ վատ եմ լինում, հետո ինքնազգացողությունս լավանում է։ Բժշկուհին բացատրեց, որ հիվանդությունը պայքարում է դեղերի դեմ դրանից եմ վատանում, հետո հիվանդությունը տեղի է տալիս, դեղերը թողնում են իրենց ազդեցությունը, և ինքնազգացողությունս կարգավորվում է»։

Թելմանը պատմեց, որ շատ ծանր է տարել, հատկապես, հոտի զգացողության կորուստը․ «Ես հոտերի հանդեպ շատ զգայուն եմ, շատ եմ սիրում անուշ բույրեր։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ չզգալ իմ օծանելիքի բույրը։ Համի բացակայությունն ինձ համար այնքան ծանր չէր, որքան հոտինը։ Շատերի մոտ համն ու հոտը երկար ժամանակ չեն վերականգնվում, վախեցել էի։ Լավ է, ինձ մոտ շուտ վերականգնվեց։ Գիշերը ժամը երկուսին քնիցս արթնացա, քանի որ հոտ զգացի։ Ուրախությունից բոլորին արթնացրի։ Հետաքրքիր է՝ փոքր բան է թվում, չենք նկատում կարևորությունը, կորցնելուց հետո ենք հասկանում՝ որքան կարևոր էր»։

Դերասանը պատմեց, որ թեստի դրական պատասխանից հետո 6 օր է՝ մեկուսացել է իր սենյակում։ «Շատ էի վախենում ընտանիքիս անդամներին, հատկապես, տատիկիս վարակելուց, բայց նրա թոքերը նկարեցինք, թեստ հանձնեց, բացասական էր։ Տանը միայն լոգարանից եմ օգտվում այն էլ, դիմակով, ախտահանիչ միջոցներով։ Հետաքրքիր է, մինչև քո դուռը չի թակում, չես հասկանում վտանգը։ Ես մտածում է՝ դե լավ, քովիդ է, կվարակվենք, կանցնի, չէի վախենում, բայց շատ վատ հիվանդություն է։ Առաջ ասում էին՝ երիտասարդները թեթև են տանում, բայց իմ ու արդեն վարակված ընկերներիս օրինակով հասկացա, որ հիմա այդպես չէ, բավականին ծանր ընթացք է ունենում։ Պետք է շատ զգույշ լինել ու պահպանել բոլոր կանոնները»,– ասաց նա։

Մեկուսացումից ձանձրանալ դերասանը չի հասցրել։ Ասում է՝ գրքեր էր գնել, որոնք չէր հասցրել կարդալ, ֆիլմեր էր առանձնացրել, որոնք չէր հասցրել դիտել, հիմա շատ զբաղմունք ունի։ Բացի այդ, շատ հոգնած էր․ «Ես այնքան հոգնած էի, որ մի պահ ուրախ էի այս մեկուսացման համար, հանգստանում եմ։ Կարծում եմ՝ հենց գերծանրաբեռնվածությունից, քիչ քնելուց էր իմունիտետս այնքան ընկել, որ ընկերներս չվարակվեցին, ես վարակվեցի»։

Անդրադառնալով «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումներին, որոնք հարկադրված կիսատ է թողել, Թելմանն ասաց, որ հեռուստադիտողներն իր բացակայությունը չեն նկատի։

«Բարեբախտաբար, եթերից շատ առաջ ենք, շուտով նկարահանումները կվերջացնենք, բայց նախագիծը դեռ երկար եթերում կլինի։ Մոտ մեկ ամիս առաջ ենք եթերից, 14 օրը լրանալուց հետո կկարողանամ վերադառնալ նկարահանումներին։ Գործընկերներիս բախտն էլ բերեց, վերջին շաբաթում նկարահանում չունեի, որևէ մեկին չեմ վարակել»,– ասաց նա։

արդությունների և նկարահանումները կիսատ թողնելու մասին։

Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու
Ամենադիտված