Պարզվեց երեք նախագահների վահանը
ՔաղաքականությունՀակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, LRAGIR.AM
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը: Էլ ով, եթե ոչ Սարգսյանը, փաստացի կարծում է Բաղդասարյանը: Կասկած չկա, որ այդպես են կարծում բոլոր ՀՀԿ-ականները, իհարկե քանի դեռ այլ բան չի կարծի Սերժ Սարգսյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իհարկե դեռ պարզ չէ, թե ի վերջո ինչ կկարծի եւ կորոշի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Պատմա-բարոյագիտական տեսանկյունից տրամաբանական կլիներ, եթե օրինակ Համախմբում կուսակցությունն էլ հայտարարեր, որ կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Բայց այդպիսի բան հավանաբար չի լինի, քանի որ Ռոբերտ Քոչարյանն այդպես չի կարծի: Այդ տեսանկյունից, նրա խնդիրը տրամագծորեն տարբեր է Տեր-Պետրոսյանից ու Սարգսյանից: Եթե առաջին եւ երրորդ նախագահների դեպքում հարցն այն է, թե կհրաժարվե՞ն նրանք երբեւէ որեւէ կուսակցական ցուցակ գլխավորելուց, ապա Քոչարյանի պարագայում հարցը հակառակն է` իսկ երբեւէ նա կհամաձայնի՞ գլխավորել որեւէ կուսակցական ցուցակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում