Հայերեն


ՊՆ փոխնախարարի նյարդային պատասխանը

Քաղաքականություն

«ՉԻ»-ն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից հետաքրքրվեց՝ պաշտպանության ոլորտին հատկացված բյուջեով հնարավոր դարձա՞վ լուծել խրամատներում գտնվող զինվորների համազգեստի հարցը, ինչը ծառայողների ծնողների շրջանում դժգոհություն է առաջացրել։


Մեր հարցին ի պատասխան՝ պաշտոնյան ասաց. «Ծայրահեղացված ինֆորմացիաներ եք ստանում եւ տարածում։ Նման խնդիր չկա։ Զինվորը նորմալ վիճակում ա, հագուստն էլ ա նորմալ, ամեն ինչն էլ նորմալ ա»։ Երբ հակադարձեցինք, որ նույն հարցը ուղղել էինք պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին, եւ նա հաստատել էր, որ կա նման խնդիր, Արա Նազարյանը կրկին զայրացավ. «Ձեզ օրինագիծը չէր հետաքրքրում, Ձեզ ինտրիգաներն էին հետաքրքրում, եւ ինտրիգա տարածելն էր հետաքրքրում։ Ես հիմա կենտրոնացած եմ էս օրենքի վրա, դուք գալիս եք էս պահին ինձ հարմար ա, հարմար չի, հարց եք տալիս։ Դրա համար մամուլի խոսնակ կա» (խոսքը ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայութjուն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է, որը, դրա հեղինակների կարծիքով, միտված է վերացնել զինվորական ծառայության օրենքում եղած բացերը)։

Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր «Զինվորական համազգեստի որակը` բյուջեի հաշվին» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ հայոց բանակի զինվորները ծառայության ընթացքում ստանում են մեկական համազգեստ եւ պարտավոր են այդ հագուստով անցկացնել իրենց երկամյա ծառայությունը։ Նշել էինք, որ մինչեւ ծառայության ավարտը այդ հագուստը, մեղմ ասած, խղճուկ տեսք է ստանում։ Ի վերջո՝ մեծ երեւակայություն ունենալ պետք չէ պատկերացնելու համար, թե ինչ տեսք է ունենում դիրքերում գտնվող եւ խրամատներում ծառայությունն անցկացնող սահմանապահ զինվորների համազգեստը, եթե այն չի թարմացվում։ Մեր, ինչպես նաեւ զինծառայողների այս մտահոգությունը կիսել էր Դավիթ Տոնոյանը ու նշել. «Իրականում մենք աշխատում ենք, որպեսզի փոփոխվեն նորմատիվները։ Մենք պետք է բյուջեի սահմաններում այդ ծրագրային փոփոխումները կատարենք, որպեսզի համազգեստը ավելի հաճախ որակյալ փոփոխություններ կրի»։ Նազարյանից ընդամենը ուզում էինք պարզել՝ բյուջեում նորմատիվները փոխվել են, թե՞ չէ։

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված