Հայերեն


«Նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է Նովրուզը լինել․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է և ընդհանրապես չլիներ, և որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է և Նովրուզը լինել։

Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հոգի գրում, խոսում, ահազանգում էինք, որ աններելի սխալներ է թույլ տալիս իշխանությունը, և որ Նիկոլը երկիրը տանում է պատերազմի։ Չլսվեց... Ես գիտեմ, որ այդ 20-25 հոգուն այլևս երբեք հանգիստ չի տալու հարցը՝ իսկ կարո՞ղ է ավելին պետք է անեինք, արե՞լ ենք արդյոք ամեն ինչ՝ կանխելու համար։

Իրականում մենք եթերից եթեր ենք վազել, քննարկումից քննարկում, հոդվածներով հեղեղել տպագիր և էլետրոնային մամուլը։ Ոմանք մի կողմ են դրել իրենց անձնական արժանապատվությունը և տարբեր խողովակներով փորձել երկրի կառավարիչներին ուղիղ տեղ հասցնել ռիսկերը, սխալների շարանը, առաջարկները։

Չի լսել իշխանությունը, չի լսել հասարակությունը։ Իսկ հիմա` պատերազմ, մահ ու պետություն կորցնելուց հետո էլ հանդուրժում է այս իշխանությանը, և նույնիսկ  կա հանրային մի զանգված, որն ասում է՝ մեր թեկնածուն Նիկոլն է։

Հիմա նույն վիճակն է։ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգիրքը։ Իշխող խմբակցության մեծ մասը ամառանոցի ճանապարհի գառների վաճառքի կետ է հիշեցնում. իրենք հաստատ գիտեն, որ շուտով չեն լինելու (պատգամավոր), բայց անմռունչ են, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես անհասկանալի են։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որը պատրաստվում է գնալ ընտրությունների և հայտարարում է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ընտրակարգով։ Աշխարհում չկա, Հայաստանում կա։

Սեպտեմբերի 27-ից հետո հայաստանյան հասարակության մեջ նոր էլեկտորալ շերտեր են ձևավորվել՝ զոհերի ընտանիքներ, վիրավորներ և վիրավորների ընտանիքներ, անհետ կորածների ու գերիների ընտանիքներ։ Սա առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, սա շատ կոնկրետ թեմա է, որը չի հետաքրքրում խորհրդարանական որևէ ուժի։ Մի քանի հազար զոհվածների ընտանիքներն ու մտերիմները, անհետ կորածների և գերիների ընտանիքները, բազմաթիվ հազարների հասնող վիրավորներն ու պատերազմի մյուս տուժածները՝ երիտասարդ, կյանքի ծաղկման շրջանում գտնվող՝ կոտրված կյանքերով ու երազանքներով, իրենց ընտանիքների ու մտերիմների հսկա բանակով․ սա մի աննախադեպ, հսկա, ցավալի սոցիալական երևույթ է, որի պայմաններում ձևացնել` իբրև ամեն ինչ առաջվա պես է, նշանակում է` զուրկ լինել տարրական մարդկային ու քաղաքական պատասխանատվությունից։ Եվ, վերջապես, մենք ունենք բացակա ընտրազանգված՝ մեր զոհերը, որոնց մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ մասնակցել ընտրություններին։

Հաջորդը՝ մեր երկրի մի զգալի հատված վերածվել է շփման գծի, և խորհրդարանական ուժերը հմտորեն շրջանցում են նաև սա։ Մեր  բազմաթիվ ընտրատեղամասեր թշնամու ուղիղ նշանառության տակ են։

Մենք ընդհանրապես մեզ համոզում ենք, որ ապրում ենք այլ իրականության մեջ։ Բայց այդ իրականությունը կա ու այն զարգացման ընթացքի մեջ է։

Երեք ամիս առաջ ես հրապարակային կերպով զգուշացրել էի, որ եթե Հայաստանում արագ իշխանություն չփոխվի, ապրիլի 24-ի նախաշեմին մեզ սպասում է նոր ստորացում։ Բառիս բուն իմաստով` Էրդողանը արգելելու է նշել այդ օրը, դա անելու է կա՛մ Ալիևի միջոցով, կա՛մ Նիկոլի։ Վերջին օրերին Փաշինյանի թիմակիցների ձևակերպումները ամենավառ ապացույցն եմ իմ նախազգուշացման։

Ինչևէ, գանք աշխարհքաղաքական և տոնական ձվերի իրականությանը։

Հասարակական էմոցիաներից դատելով՝ մենք արդեն իսկ կորցրել ենք պետականությունը։ Այսինքն՝ մեր հակառակորդները և բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։

Բայց մենք գիտենք նաև, որ հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կա մի շերտ, ենթադրենք՝ 20 տոկոս, որը չի համակերպվում պետության կորստի հետ, հավատում է պետության վերականգնման գաղափարին և ունակ է իրականացնելու այն։

Հիմա գալիս ենք կիրառական կողմին․ այդ 20 տոկոսը (գուցե՝ մի քիչ ավել կամ պակաս) որպես էլեկտորալ քանակ կարող է անբավարար լինել։ Բայց մյուս կողմից, որպես պետականության գաղափարի կրող այն հերիք է պետական և ազգային վերածննդի համար։ Պատմությունից հայտնի է, որ շատ երկրներում հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել պետականության գաղափարը վառ պահել և հաջողության հասնել։

Պետք են նոր լուծումներ

Մի բան ի սկզբանե ակնհայտ է. եթե այս ընտրություններին անձնապես Փաշինյանը մասնակցում է, ուրեմն այս ընտրություններով երկրում որևէ լիցքաթափում չի լինելու, որևէ հանգուցալուծում չի լինելու։ Այս հեռանկարով է պետք նայել պրոցեսներին։

Ուրեմն, հաշվի առնելով ներհասարակական տրամադրությունները, լրջության աստիճանը (ողբերգական անլրջությունը), ռիսկերը և ռեսուրսները, պետք է գտնել ոչ պարզ լուծումներ։ Եթե մեկի համար, որպես քաղաքացի և որպես էթնոսի անդամ, երեկվա ձվի գինն ավելի կարևոր է, քան՝ երեկվա Ղազանչեցոցի հոգևոր ժառանգությունը, ապա նրանից որևէ լուրջ ակնկալիք չի կարող լինել, բայց մենք կարող ենք, մշտապես դիտորդ հանրային շերտի օգնությամբ, նրանց վերածել մարգինալ նեղ խմբի՝ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժ։ Բանալին սա է։

Իմ առաջարկն է. ինտենսիվ կոնսուլտացիաների ճանապարհով՝ պետականության գաղափարը կրող ուժերից և անհատներից ձևավորել նոր լայն քաղաքական-հանրային հոսանք, հստակ բովանդականությամբ։ Ողջ Հայաստանով մեկ ձևավորել գրասենյակներ, մինչև վերջին գյուղը։

Քաղաքական նոր հոսանքին ակտիվ և էական ձայնի իրավունքով մասնակից դարձնել տեղական էլիտաներին։

Նոր քաղաքական հոսանքի մեջ ներգրավել Սփյուռքի և Արցախի կարող ուժերին։

Նոր քաղաքական հոսանքը պետք է ունենա լուրջ, էֆեկտիվ աշխատող գրասենյակներ՝ Երևանում, մյուս քաղաքներում, խոշոր գյուղերում, որոնք պետք է զբաղվեն քաղաքացուն հուզող բոլոր հարցերով (ներառյալ՝ սննդամթերքի թանկացման և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ)։

Այս քաղաքական հոսանքի առանցքը պետության փրկությունն է, և այն չպետք է կապվի ընտրական պրոցեսին այս կամ այն ուժի մասնակցության հետ։

Չի կարելի ծաղրել կամ անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, չի պատկերացնում, որ այսքան կենցաղային է և այլն։ Իսկ վերնախավերը հասկանում ե՞ն։ Չի՞ հասկանում, ուրեմն պետք է լավ բացատրել։ Իսկ լավ բացատրել հնարավոր է միայն բացատրելու լավ համակարգեր ստեղծելու դեպքում։ Միայն»։

Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ
Ամենադիտված