Հայերեն


Հայաստանի ու Ադրբեջանի համար տրվել է նոր մեկնարկ

Քաղաքականություն

1in.am

Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարական հավաքի շրջանակում Ղարաբաղյան հակամարտության գործընթացի քննարկումները, որ սպասվում էին վերջին շաբաթների առաջնագծում լարվածության մեծացման ֆոնին, ըստ էության աչքի չընկան առանձնապես անսպասելի կամ վճռորոշ որոշումներով կամ հայտարարություններով: Համբուրգի հանդիպումից հետո շարունակեց բաց մնալ հարցը, թե արդյոք մոտ ապագայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը, որն այդպես էլ չի կայանում առաջին երկուսից ` Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո: Միևնույն ժամանակ, Համբուրգում հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները, որում զուտ բովանդակային առումով նորություն իհարկե չկա, սակայն, որի տոնայնությունն ընդհանուր առմամբ հիմք է տալիս եզրակացնելու, որ գործընթացը գտնվում է որոշակի «մեռյալ կետում», և արտգործնախարարների հայտարարությունը վկայեց, որ փորձեր են արվում այն «մեռյալ կետից» շարժելու համար, լարվածության գեներացիա թույլ չտալու նպատակով:

Միևնույն ժամանակ այդ հանգամանքը վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև պահպանվում են իրավիճակի զարգացման շուրջ սկզբունքային անհամաձայնությունները, մասնավորապես հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման հարցում: Դրա մասին, ըստ էության, խոստովանել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, իհարկե չմանրամասնելով, թե հատկապես ում միջև և ինչ դետալների շուրջ են տարաձայնությունները, կամ ընդհանրապես դրանք դետալների շուրջ են, թե առավել խոշոր ու սկզբունքային: Առանցքային հարցը իհարկե այն է, թե վերջին շաբաթների լարվածության ավելացման ֆոնին Համբուրգը արդյոք նպաստելու էր իրավիճակի որոշակի լիցքաթափման, կամ գոնե էլ ավելի չմեծացման և արդեն ավելի մասշտաբային ռազմական բախումների չվերսկսմանը:

Երեք արտգործնախարարությունների հայտարարությունը հուշում է, որ գոնե այդ հարցում նրանք ունեն ընդհանուր շահագրգռություն, և ապրիլյան զարգացումների կրկնությունը նրանց համար անընդունելի է հավասարապես: Այդ համատեքստում դիտարժան է այն հիշեցումը, որ նրանք անում են ապրիլյան զարգացումներում վայրագությունների վերաբերյալ: Եվ թեև չի նշվում Ադրբեջանի անունը, սակայն շեշտվում է, թե իրենք «գիտեն վայրագությունների մասին»: Իսկ այն, որ դրանք կատարել է Ադրբեջանը, գիտեն բոլորը և կան դրանց իրեղեն բազմաթիվ ապացույցներ: Եվ այս հանգամանքը, իհարկե, մի կողմից կրկին առաջ է բերում հարցը հավասարության նշանի մասին, մյուս կողմից, իհարկե, հստակ է Ադրբեջանին սաստող բավական թափանցիկ ակնարկը, որ անում են երեք արտգործնախարարները: Միով բանիվ, Համբուրգի քննարկումները ցույց տվեցին, որ գործընթացը կարծեք թե կրկին ավելի շուտ մտել է դիրքային պայքարի փուլ, և այդ պայքարը պետք է տեղի ունենա ոչ միայն դրսում, այլ նաև ներսում:

Եվ սա նշանակում է, որ հսկայական նշանակություն ունեն Հայաստանում և առաջիկա ընտրական գործընթացները, և դրանց թափանցիկությունն ու ազատությունը, և ընդհանրապես Հայաստանի կառավարման ադյունավետության բարձրացումը` սկսած առաջնագծում անվտանգության միջոցառումներից, մինչև տնտեսական զարգացումներում ազատականության, մրցակցայնության, Հայաստանի ներդրումային միջազգային գրավչության հարցերը: Սակայն, այս մասին պետք է ոչ թե խոսել, ելույթներ ունենալ, այլ գործել, ընդ որում հնարավորինս արագ և հնարավորինս մասշտաբային: Անվտանգության մասշտաբային սպառնալիքներ չունենալու համար, հարկավոր է երկրում ունենալ մասշտաբային բարեփոխումներ, բայց գործնական մակարդակում՝ ոչ թե հռետորական: Խոսելով կարելի է խաբել սեփական հասարակությանը, սակայն հնարավոր չէ խաբել միջազգային հանրությանը: Այստեղ որոշումները կայացվում և իրողությունները ձևավորվում են շատ կոնկրետ գործերի հիման վրա, որ մասնավորապես տվյալ պարագայում կանեն Հայաստանն ու Ադրբեջանը:

Այս տեսանկյունից, Համբուրգում ըստ էության գիծ քաշվեց երեք արտգործնախարարների հայտարարությամբ և տրվեց նոր մեկնարկ, որը սակայն առանձնահատուկ է նրանով, որ հաղթողը չի լինելու նա, ով կգերազանցի մյուսին: Հաղթողը լինելու է նա, ով կհամապատասխանի սահմանված նշաձողին, իսկ դա ներկայումս աշխարհակարգի տրանսֆորմացիայի բարդ և ծավալուն պրոցեսն է, որտեղ ձևավորվում է նոր` տեխնոլոգիական աշխարհը, անվտանգության նոր համակարգով, որտեղ հաջողակ և անվտանգ լինելու են այն պետությունները, որոնք կհանդիսանան այդ աշխարհի և անվտանգության այդ համակարգի ոչ թե սպառողներ, և անգամ խնամակալություն ակնկալողներ, այլ այդ աշխարհի համար արդյունք նորարար ստեղծողներ: Հայաստանն ունի այդ պոտենցիալը լիուլի, պարզապես դրան զուգահեռ ունի այն մսխողներ` լիուլի: Խնդիրը երկրորդից ազատվելն է:

Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո
Ամենադիտված