Վարչապետը ոտքի հանեց դատախազությանը
ԱմենաընթերցվածՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Lragir.am
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ, Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների հիման վրա: Այդ խնդրի մասին հարցը դեկտեմբերի 7-ին տվեցին Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին, երբ նա հանդիպում էր մարզի համայնքապետերին եւ գործարարներին: Աշխույժ քաղաքացիներից մեկը նրան հարցրեց, վերջապես իրականությու՞ն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի չարաշահումների մասին ՎՊ եզրակացությունը, թե՞ ՎՊ-ն է նենգափոխում իրականությունը: Վարչապետը հայտարարեց, թե այդ հարցն ուսումնասիրում են եւ կտան իրենց պատասխանը:
Դրանից մեկ օր անց Գլխավոր դատախազությունը տեղեկություն տարածեց քրեական գործ հարուցելու մասին: Դա վարչապետի պատասխա՞նն է, թե՞ պատասխան վարչապետին: Համենայն դեպս այն, որ քրեական գործից հետո Կարեն Կարապետյանը հանդես չի եկել դրա դեմ, հուշում է, որ դատախազությանը Գյումրիում ստացած հարցից հետո ոտքի է հանել վարչապետը:
Հազվադեպ է, երբ Գլխավոր դատախազությունն արձագանքում եւ քրեական գործ է հարուցում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա: Պալատը նախորդ տարիներին էլ հայտնաբերել է տարբեր ոլորտներում հարյուրավոր միլիոն դրամի բյուջետային միջոցների մսխում եւ չարաշահում, սակայն քրեական գործերի հարուցման հարցում Գլխավոր դատախազությունը կարծես թե աշխույժ չի եղել:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում