Հայերեն

«Ծանր ապրումներից հետո հանգիստը մեզ անհրաժեշտ էր»․ Իրինա Թովմասյանը՝ այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին

Life

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանն այս տարի երկրորդ անգամ էր ընտանիքի հետ հանգիստը վայելում Եգիպտոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմել է հանգստի, հոր կորստից հետո ծանր ապրումների, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին։

«2020-ը սարսափելի վատ տարի էր ինձ համար։ Մենք բոլորս ունեցանք կորուստներ, պատերազմը բոլորիս վրա ազդեց, սակայն ես ունեցա նաև անձնական մեծ կորուստ։ Կար կորոնավիրուսը, որը տարեվերջին տարավ նաև իմ հայրիկին։ Նա առողջական խնդիրներ ուներ, կորոնավիրուսը դարձավ մահվան պատճառ։ Բնականաբար, ոչինչ անհետ չի մնում, չի մոռացվում, սակայն ես այս հանգստի կարիքը շատ ունեի»,– ասաց նա։

Նախորդ անգամ Իրինայի և քրոջ Լուսինե Թովմասյանի ընտանիքները հանգստի մեկնեցին հայրիկի մահվանից մոտ 10 օր հետո։ Իրինան նկատեց, որ այն ժամանակ լիարժեք հանգստանալ չէր ստացվել։

«Այն ժամանակ իմ վիճակը շատ ծանր էր։ Քանի որ մենք տոմսերը շատ շուտ էինք գնել, իմ և Լուսինեի ամուսինները մեզ համոզեցին, որպեսզի մեկնենք․ բացի այն, որ դա մեզ էր պետք, չէինք կարող չմտածել նաև երեխաների մասին, որոնք մեկ ամիս առաջվանից  պատրաստվել էին հանգստի մեկնելուն։ Երբ տանը երեխա կա, իր համար անընդհատ ժպտում ես, որպեսզի երեխային թվա, թե ամեն ինչ լավ է։ Պատերազմի օրերին էլ ես կարող էի լաց լինել, բայց երեխաներիցս թաքցնեի դա»,– ասաց նա։

Իրինան պատմեց, որ նախորդ անգամ  իր և Լուսինեի ընտանիքներն առանձին էին հանգստացել, թեև շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե միասին են։ Այս անգամ ևս Լուսինեն այլ հյուրանոց էր նախընտրել։

«Առաջին անգամ մենք միայն մեր ընտանիքով էինք մեկնել, այս անգամ մեզ հետ տարանք նաև մայրիկիս, սկեսուրիս, սկեսրայրիս, ովքեր ևս ունեին հանգստի կարիք։ Քանի որ մենք շատ էինք՝ 8 հոգով, փորձեցինք ընտրել մի քիչ ավելի հարմար արժեքով հյուրանոց,– ասաց Իրինան ու հավելեց, որ իրենց հետ չէր մեկնել միայն ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, ինչից մի քիչ սրտնեղել էր,– Մեգին մեզ հետ չմեկնեց, քանի որ չէր կարող բացակայել դասերից, սակայն Հայաստանում հիվանդացավ, անգինա էր։ Դա մի քիչ ազդում էր ինձ վրա, քանի որ այստեղ մենակ էր, հիվանդ»։

Անդրադառնալով բազմամարդ հանգստին՝ Իրինան ասաց, որ դա որևէ անհարմարություն չի պատճառում իրեն, հակառակը, շատ լավ ժամանակ են անցկացրել։

«Իդեալական հանգստացանք, որովհետև թե՛ սկեսուրս, թե՛ սկեսրայրս շատ հանգիստ մարդիկ են։ Իրենցից բացի սիրուց ու օգնությունից այլ բան չեմ ստանում։ Իրենք շատ լավն են, խառնվող չեն, իրենց համար հանգստանում էին ու ընթացքում միայն օգնություն առաջարկում երեխաների հետ կապված։ Չնայած իմ երեխաները շատ ինքնուրույն են դարձել, իրենց հետ մեկնելիս ոչ մի խնդիր չի լինում։ Այս հանգստից հետո լրիվ վերականգնվել եմ։ Առաջինի ժամանակ դա հնարավոր չէր, որովհետև եթե նույնիսկ երկրի վիճակը դնեմ մի կողմ, ծնողիս կորուստը բավական էր, որպեսզի ես շատ տխուր լինեի»,– եզրափակեց նա։

Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված