Հայերեն


«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

Հասարակություն

Արթուր Առաքելյանը Քարինտակի ինքնապաշտպանական մարտերի հրամանատարն է եղել։ Պատերազմը սկսվելուն պես 3 որդու հետ գործի է անցել։ Տղաներից 2-ն առաջնագծում են եղել, իսկ հայր ու որդի Արթուր և Կամո Առաքելյանները գյուղի մարտերին են մասնակցել։ Զոհվել են հերթական հարձակման ժամանակ։

Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում վարձակալությամբ ապրող Առաքելյանների տունը գրեթե դատարկ է. ճիշտ է, այստեղից այնտեղից նվիրած ինչ–որ կահույք կա, բայց դրանք այնքան տարբեր են իրարից, որ տունը, մեկ է, չի լցվել։ Տան միակ հարստությունը երեք երեխաներն են։ Երեխաներից, սակայն, միայն փոքրի` 5-ամյա Մոնիկայի աչքերն են շողշողում, մյուսները` 12-ամյա Արթուրն ու 14-ամյա Անին, հանկարծ մեծացել են, լռակյաց դարձել։

Портреты отца и сына Артура и Камо Аракелянов
 
Հայր և որդի Արթուր և Կամո Առաքելյանները

Երեխաների հայրն ու պապը զոհվել են պատերազմում, իսկ նրանց տունն ու հարազատ գյուղը` Շուշի քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում գտնվող Քարինտակը, մնացել թշնամուն։ Երեխաների երիտասարդ մայրը` 34 տարեկան Մանանան, ասում է` արդեն չգիտի` որ կորստի համար սգա։

«Մնացել ենք առանց ոչնչի` անգամ որևէ հուշ չունեմ ո՛չ ամուսնուցս, ո՛չ մեր տնից ու գյուղից։ Ցավը չի անցնում... Ամուսնուս եմ կարոտում, մեր տունն ու գյուղն եմ կարոտում, մեր` բոլորով միասին երջանիկ ապրելն եմ կարոտում։ Միակ մխիթարանքս երեխաներս են, որոնց հիմա չգիտեմ` ինչպես եմ պահելու, որտեղ ենք ապրելու։ Երեք երեխաներիս ի՞նչ անեմ»,–ասում է Մանանան։

 
 
Կամո Առաքելյանի 3 զավակները

Նրա սկեսրայրը` Արթուր Առաքելյանը, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է եղել. պատերազմը սկսվելուն պես երեք որդու հետ գործի է անցել։ Մանանայի ամուսինը` Կամո Առաքելյանն ու սկեսրայրը իրար հետ շատ կապված էին, պատերազմի օրերին էլ միասին են եղել, պատերազմի սկզբի օրերին մեքենայով սնունդ, զենք են առաջնագիծ տարել, իսկ մյուս երկու տղաներն առաջնագծում են եղել։

Կամոն կնոջն ու երեք երեխաներին սեպտեմբերի 29-ին է Երևան բերել ու անմիջապես գյուղ վերադարձել։ Թեժ մարտերում մեկ ամիս պայքարել են. հոկտեմբերի 29-ին հերթական անգամ, երբ դիրքավորվել են Սղնախ գյուղի մոտ գտնվող «Չախմախ» տեղամասում՝ Քարինտակ եկող հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար, ԱԹՍ–ի հարվածից զոհվել են հայր ու որդի Առաքելյանները, ինչպես նաև Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։

Портреты отца и сына Артура и Камо Аракелянов
 
Կամո Առաքելյանի այրին և կրտսեր դուստրը

Հայրն ու որդին պատերազմական օրերին հուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, Մանանան ասում է` անգամ հուղարկավորությանը մասնակցել չեն կարողացել։

«Ինձ շատ եմ մեղադրում, որ ոչ մի հուշ չբերեցի հետս։ Տան ու մեքենաների փաստաթղթերը նույնպես չենք վերցրել, քանի որ վստահ էինք` վերադառնալու ենք։ Հիմա ոչինչ չունեմ ամուսնուցս մնացած, գերեզման այցելել էլ հաճախ չեմ կարող»,–ասում է Մանանան ու արտասվում։

Փոքրիկ Մոնիկան, որն ի սկզբանե սիրել էր ինձ ու մեր լուսանկարչին, զարմացած մեզ է նայում` փորձելով հասկանալ, թե մե՞նք ենք մոր արտասվելու պատճառը։ Մոնիկան փաթաթվում է մորը, համբուրում ու փայփլուն աչքերով նայում նրան։ Արցունքների միջից մայրը ժպտում է փոքրիկին, Մոնիկան էլ ժպիտով մեզ է նայում` կարծես մենք չենք մեղավոր։

Супруга и дочь погибшего военнослужащего Камо Аракеляна Манана и Моника
 
Կամո Առաքելյանի այրին և կրտսեր դուստրը

«Մամ, շան մասին մոռացար պատմել»,–ասում է աղջիկն ու քսմսվում մորը։ Հետո Մոնիկան ինքն էլ պատմում է, որ Քարինտակի իրենց տանը շուն են պահել` Դեսիին։ Շանը շատ է սիրել ու հետը խաղացել. հայր և որդի Առաքելյանների մահվան օրը շունը փախել է։

Մյուս երկու երեխաները` Անին ու Արթուրը, շատ խոսել չեն ուզում. Անին միայն ասում է, որ որոշել էր բանասեր դառնալ ու լեզուներ սովորել։ Հայրը խոստացել էր, որ աղջիկը բարձրագույն կրթություն է ստանալու, որպեսզի լավ մասնագետ դառնա։

«Հիմա էլ ոչինչ չեմ ուզում, ոչ մի բան դառնալ չեմ ուզում»,–ասում է Անին ու հայացքը փախցնում մեզնից։

Արթուրը նույնպես չի շփվում մեզ հետ` միայն քաղաքավարությունից ելնելով պատասխանում է 1-2 հարցիս. պատերին նկարներ են կախված, Արթուրն ասում է, որ սիրում է նկարել։ Երկու երեխաներն էլ Արարատում դպրոց են գնում. ասում են` հարմարվել են, բայց իրենց գյուղի դպրոցն ու իրենց ընկերներին են կարոտում։

Дети погибшего военнослужащего Камо Аракеляна Артур, Моника и Ани
 
Կամո Առաքելյանի երեք զավակները

Երեխաների մայրն այժմ փորձում է պետական ծրագրով մատնահարդարում սովորել, որպեսզի կարողանա աշխատել և ընտանիքը պահել։

«Գոնե սկեսրայրս ողջ մնար, մեր ընտանիքին տեր կկանգներ։ Քարին տակում շատ լավ ենք ապրել` սկեսրոջս տան մոտ մեզ համար տուն էինք կառուցել, վերանորոգել, կահավորել։ Երբ պետք է շինարարությունը սկսեինք, ամուսնուս ասում էի, որ Շուշի քաղաքում տուն կառուցենք, բայց Կամոն ասում էր, որ ծնողներից չի ուզում հեռու լինել։ Մինչև վերջ էլ չհեռացավ ծնողից»,–ասում է Մանանան։

Կնոջ համար ամեն ինչ դժվար է հիմա` նախկինում իրենց այգին ունեին, իրենց բերքը, հիմա պետք է «ամենատարրական» բաները` կանաչի ու կարտոֆիլ գնեն, իսկ նա դեռ աշխատանք չունի։ Մանանան անհարմար է զգում բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին. սովոր չէ։ Սակայն նրանց տունը գրեթե դատարկ է` հարևանները նվիրել են այն, ինչ կարողացել են։ Երբ հետաքրքրվում եմ, թե այս պահին ինչի կարիք ունեն, Մանանան արագ պատասխանում է.«Դե, օգնել են, էլի։ Ինչ ասեմ։ Պետական աջակցություն էլ եմ ստացել»։ Աջակցության գումարն, իհարկե, վաղուց է ծախսվել։

Младшая дочь погибшего военнослужащего Камо Аракеляна Моника
Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան

Ընտանիքի համար, սակայն, մեծ խնդիր է տան հարցը. կինն ասում է` արդեն խեղդվում է երեխաների հետ տեղից տեղ գնալուց։ Եթե տան խնդիրը լուծվի, ինքն ամեն ինչ կանի, կաշխատի ու կպահի երեխաներին։

«Ոչ մի գործից ո՛չ ամաչում եմ, ո՛չ էլ խուսափում, կարևորը` մի գործ գտնեմ։ Հիմա մտածում եմ` ինչպես պետք է մատնահարդարման սարքեր ձեռք բերեմ, որ հետո սկսեմ աշխատել։ Պետք է այնպես անեմ, որ, ինչպես նախկինում էր, երեխաներս ոչ մի բանի կարիք չունենան»,–ասում է կինն ու աչքը գցում ամուսնու`շրջանակի մեջ դրված լուսանկարին։

Այդ պահին Մոնիկան կրկին հիշեցնում է մորը, թե ճամպրուկիս մասին ոչինչ չասացիր։ «Սիրուն շորիկներով ճամպրուկս մեր տանն է մնացել»,–ասում է աղջիկն ու մոր թևի տակ մտնում։

  • Կամո Առաքելյանի ընտանիքը
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանը կնոջ` Մանանի հետ
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
  • Կամո Առաքելյանի կրտսեր դուստրը` Մոնիկան
Կամո Առաքելյանի ընտանիքը

Մայրն աղջկան խոստանում է գեղեցիկ զգեստներ գնել նրա համար, իսկ ինձ պատմում է, որ հիմա ադրբեջանական կայքեր են մտնում ամեն օր, որպեսզի տեսնեն` իրենց տունը կա, թե ոչ։ Օրերս TikTok-ի ինչ–որ տեսանյութ են տեսել, որտեղ երևացել է տան հատվածը` տունն ավերված է, բայց մեքենան, որով Առաքելյանները պատերազմի օրերին օգնություն են հասցրել առաջնագիծ, բակում կանգնած է եղել։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված