Հայերեն

Ո՞րն է սահմանների լավը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Տնտեսություն

Պատերազմից հետո իշխանությունները լծվել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, հաշտ ու համերաշխ ապրելու «սրբազան» գործին։ Ու դրա համար պատրաստ են ոչ միայն մոռանալ անցյալը, այլև ցանկացած գնով արդարացնել իրենց քայլերը։

Պատերազմում կրած ծանր պարտությունը, հսկայական մարդկային ու տարածքային կորուստները, ադրբեջանցիների ու թուրքերի բարբարոսությունները շուտ մոռացան։

Երկրի գլխին այսքան արհավիրք բերելուց հետո, հիմա իշխանությունները կաշվից դուրս են գալիս՝ հիմնավորելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կողք կողքի «պայծառ ապագա» կառուցելու իրենց տեսլականը. ճանապարհներն են ուզում ապաշրջափակել ու տնտեսական կապեր հաստատել։ Տնտեսության զարգացումների հեռանկարներից են խոսում՝ առանց պատկերացնելու ճանապարհների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու հետևանքները։

Դժվար է ասել, թե որտեղից է գալիս այդ երկրների նկատմամբ իշխանությունների մոտ ի հայտ եկած այսչափ անթաքույց սերը, բայց նրանք մոռանում են, որ մեր տնտեսության դժբախտություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակման մեջ չեն։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի իր պրիմիտիվ հիմնավորումներով խաբել հասարակությանը, ճանապարհների ապաշրջափակումը չէ, որ լուծելու է մեր տնտեսության խնդիրները։ Ընդհակառակը՝ դրա արդյունքում խնդիրները շատ ավելի են խորացնելու։

Միֆ է այն պնդումը, որ պետք է ճանապարհներն ապաշրջափակվեն, որպեսզի տնտեսությունը զարգանա։

Հայաստանի տնտեսությունը վերջին 30 տարում գտնվել է շրջափակման մեջ, ու այդ ընթացքում եղել են ժամանակներ, երբ բարձր, նույնիսկ շատ բարձր աճեր ենք ունեցել։ Ավելի բարձր, քան տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ իր հսկայական նավթային ռեսուրսներով։

Հիմա ի՞նչ եղավ, որ մեր տնտեսությունը չի կարող զարգանալ՝ առանց ճանապարհների ապաշրջափակման։ Բաց ճանապարհները, անշուշտ, խթան են տնտեսության զարգացման համար, բայց հույսը միայն դրա վրա դնելով՝ եղածն էլ կկորցնենք։

Այնպես չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի կամ պղնձի խտանյութի փոխարեն՝ պղինձ արտահանվի, ինչպես փորձում է ճանապարհների ապաշրջափակման ու հարևանների հետ ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ հաստատելու իր անթաքույց ձգտումը հիմնավորել կառավարության ղեկավարը։ Առանց ապաշրջափակման էլ դա կարելի է անել։ Անողից է կախված։

Կար ժամանակ, երբ փակ սահմանների պայմաններում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում չինական կապիտալով պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը։ Խոսքը 250-300 մլն դոլարանոց ծրագրի մասին է։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ խոսակցություններն ավարտվեցին։ Ավելին, փակվեց նաև Ալավերդու պղնձաձուլարանը և այսօր էլ շարունակում է փակված մնալ։

Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը կապված չէ ճանապարհների հետ։ Խնդիրը այլ տեղում է ու հատկապես հզորությունների մեջ։

Այլ հարց է, որ իշխանությունները հույսը դրել են էլ ավելի մեծ տեմպերով ընդերքը քանդել-ծախելու վրա։ Նման ակնարկներ արդեն հնչում են։

«Շատերն ասում են, որ պղինձը 2-րդ նավթն է 21-րդ դարի, և ակնհայտ է, որ պղնձի գները 21-րդ դարում լինելու են չափազանց բարձր, որովհետև էլեկտրոմոբիլների մեջ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, որ օգտագործվում է շարժիչների մեջ, պղինձն է, բայց մենք նույնիսկ այդ հարստությունը, ինչպես ջուրը, այդպես էլ պղինձը, չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում հիմնականում, բայց մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի Հայաստանում սահմանափակենք, արդյունքում՝ միջնաժամկետ հեռանկարով ընդհանրապես արգելենք հանքաքարի արտահանումը, և Հայաստանից հնարավոր լինի արտահանել միայն պղնձի պատրաստի արտադրանք»,- Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված իշխանությունների քայլերը, օրերս կայացած մարզային այցերի մեկի ժամանակ, այսպես էր փորձում արդարացնել Նիկոլ Փաշինյանը։

Մեկը չկար՝ հարցներ, իսկ ո՞վ է մեղավոր, որ մենք այսօր հանքաքար ենք արտահանում։ Ո՞վ փակեց Ալավերդու գործարանը, կամ ի՞նչ եղավ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան այս իշխանությունները։

Պղնձաձուլարանը չի կարող օդից ընկնել։ Դա ներդրումներ է պահանջում, այն էլ՝ մեծ ներդրումներ։ Իսկ ներդրումներ կատարելու համար պայմաններ են պետք, և հատկապես՝ ներդրումային մթնոլորտ։ Այս մասին էր պետք մտածել, երբ ժամանակին ներդրողներին հաթաթա էիք տալիս։

Այդքանից հետո ո՞վ պիտի ցանկանար մեր երկրում ներդրումներ կատարել կամ պղնձաձուլարան կառուցել։

Բացի այդ էլ, այնպես չէ, որ հանքաքարի փոխարեն՝ պղինձ արտահանելու դեպքում օգուտները մանանայի նման երկնքից թափվելու են։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 510 հազար տոննա պղնձի հանքաքար կամ խտանյութ՝ 604 մլն դոլար մաքսային արժեքով։ Մեկ կիլոգրամի արժեքը կազմել է շուրջ 1,2 դոլար։ Հանքաքարը վերամշակելու դեպքում կարելի էր ստանալ մինչև 125 հազար տոննա մաքուր պղինձ, որի մաքսային արժեքը կիլոգրամի համար 4,9 դոլարի կարգի է։ Արդյունքում՝ կստացվի 612 մլն դոլար՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ։

Հիմա համեմատեք 604 և 612-ական միլիոնները։ Տարբերությունը չնչին է։

Ուստի, այնպես չէ, որ հանքաքարի փոխարեն՝ պղինձ արտահանելու դեպքում օգուտները շատ մեծ են լինելու, ինչպես փորձում է հասարակությանը մոլորեցնել կառավարության ղեկավարը։ Այնպես, ինչպես արել է այսքան ժամանակ ու երկիրը բերել-հասցրել է այս վիճակին։

Ուրիշ բան, որ մաքուր պղինձ ստանալու դեպքում այլ ապրանքներ արտադրելու հնարավորություններ են ստեղծվում։ Բայց դրա համար բազմաթիվ այլ պայմաններ են պետք և հատկապես մրցունակ արտադրանք։ Մի բան, որով մեր տնտեսությունն ամենևին չի փայլում։ Մեր տնտեսությունը չունի արտադրողականություն, ու դա ճանապարհների շրջափակման հետ չի կապված։ Ճանապարհների ապաշրջափակման գնալուց առաջ նախ պետք է մտածել մրցունակ ապրանք արտադրելու մասին։

Այսօր մեր տնտեսության մեջ այդպիսի ապրանքները շատ քիչ են։ Միայն ճանապարհների ապաշրջափակումով այդ խնդիրը չի լուծվելու։ Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել՝ հիմնավորելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհների բացման անհրաժեշտությունը։

Հարևանների հետ խաղաղ ապրելուն ոչ մեկը չի կարող դեմ լինել, բայց դա չպետք է լինի նվաստացման ու մեր ազգային արժանապատվության հաշվին։ Սրա մասին է պետք մտածել՝ հարևաների հետ սիրախաղ սկսելուց առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված