Արտակարգ դեպք․ Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել /տեսանյութ
ԱմենաընթերցվածԱյս գիշեր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում, ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Ուղևորը մահացել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով դեպքի ականատեսն է եղել։
«Գիշերը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդ քաղաքում, որովհետև ուղևորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի վայրեջքից հետո բժիշկները չեն կարողացել 60-ին մոտ տղամարդու կյանքը փրկել»,– գրել է նա:
Վայրէջքից հետո, օրենքով սահմանված կարգով արգելվել է քաղաքացու դին տեղափոխել Երևան: Հարազատներն էլ ֆինանսական խնդիրներ են ունեցել: Ինքնաթիռում գտնվող ուղևորները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել մահացած քաղաքացու հարազատներին: