Արտառոց միջադեպ․ ոստիկանը կրակում է ֆուտբոլիստի գլխին (տեսանյութ)
ՍպորտԱրգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալմագրո» ակումբի ֆուտբոլիստ Ֆրանկո Կիրոսը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել:
Պարանայի «Աթլետիկոյի» հետ տնային խաղի (0:1) վերջնամասում «Ալմագրոն» որոշիչ գնդակ է ընդունել սեփական դարպասը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ակումբի երկրպագուների մոտ:
Պահեստայինների նստարանից դուրս թռչած Կիրոսը փորձել է հանգստացնել երկրպագուներին, սակայն արդյունքում գլխին ռետինե փամփուշտի հարված է ստացել:
Ի ուրախություն ֆուտբոլիստի՝ վնասվածքը լուրջ չի եղել:
«Կյանքս այդ պահին մազից էր կախվել: Ներկա պահին արտաքին քերծվածք կա: Հիմա գլխիս վրա անցք է մնացել, սակայն իմ կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է 26-ամյա Կիրոսը: