Ինչու է Ջորջ Քլունին որոշել բաժանվել Ամալ Քլունիից
Life2016-ին հարաբերությունները խզած զույգենրին կարող են ավելանալ նաև Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը։ Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ զույգը ապահարզանի շեմին է, որը կարժենա 300 մլն դոլար։
OK! Magazine-ի հաղորդմամբ՝ խնդիրների պատճառը երեխան է։ Ջորջը չի ցանկանում այս պահին երեխաներ ունենալ, իսկ Ամալը երազում է դրա մասին, զույգը հասկացել է, որ նրանք կյանքի հանդեպ տարբեր մոտեցումներ ունեն։
Չնայած իր մեծ ցանկությանը, Ամալը չի կարողանում հղինանալ ու այդ խոսակցություններով զայրացրել է Ջորջին։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է.«Նրանք առաջվա պես սիրում են իրար, բայց հասկացել են, որ տարբեր ցանկություններ ունեն»։