Հայերեն


«Տեսեք, ժողովուրդ ջան, հողը թարմ է, արտաշիրմում են արել»․ անհետ կորածների ծնողները կադրեր են հրապարակել

Հասարակություն

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատներն ապրիլի 6-ի վաղ առավոտյան գնացել էին Երևանի գերեզմանատներից մեկը և համոզվել, որ զոհված զինծառայողին արտաշիրմում են արել։

Ծնողները դեռ փետրվարին էին ահազանգել, որ այս զինվորի ծնողներին սխալ մասունքներ են հանձնել, քանի որ դրանք հանվել էին Զանգելանի մի փոսից, իսկ նրանց որդին զոհվել էր Շուշիում, սակայն զոհված զինվորի ծնողները վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ փետրվարի 22-ին հուղարկավորել էին իրենց հանձնած  մասունքները։

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք այսօր վաղ առավոտից եկել էին կառավարական 3-րդ մասնաշենք, որպեսզի հանդիպեին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որը նրանց այդպես էլ չընդունեց, 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ ապրիլի 5-ին՝ մեռելոցին, գնացել էին այդ զինվորի շիրմին և խունկ ծխել, քանի որ վստահ էին, որ այդ փոսում թաղված էր իրենց հարազատներից մեկի մասունքները։ Տեղեկացել էին, որ այդ զինվորի ծնողներն իրենց որդու ամբողջական մարմինը գտել են Մեծամորի դիահերձարանում, և, որ արտաշիրմում է արվելու։

«Մենք այդ օրը գերեզմանատանը Ա-4 ֆորմատի թղթի վրա ածուխով հեռախոսահամար էինք գրել, որ գան արտաշիրմում անեն, չմտածելով, որ դա մեր հեռախոսահամարն է՝ զանգեն։ Ապրիլի 6-ի լուսադեմին զանգել են մեր այդ համարին ու ասել են՝ ախպեր, եկեք, մենք արդեն արտաշիրմում ենք անում, ո՞ւր եք»,- պատմեց տիկին Անահիտը։

Մինչ նրանք կհասնեին Երևան, արտաշիրմումն արդեն արվել էր։ 168.am-ին տրամադրած տեսանյութում էլ անհետ կորածի մայրը պատմում է, որ ընդամենը 1 օր առաջ են այդ նույն գերեզման եկել, խունկ ծխել, և, որ ակնհայտ երևում է, որ արտաշիրմում է արվել․

«Տեսեք, ժողովուրդ ջան, հողը թարմ է, արտաշիրմում է կատարվել։ Նայեք, ոչ  անձրև է եկել, ոչ բան, ամբողջը լվացել են, փոսը քանդել՝ լցրել են այս կողքի վրա (ցուցադրում է հողի հետքերը)։ Կողքի գերեզմանի մեխակները երեկ եղել էին Տիգրանի գերեզմանի թմբի վրա․․․ Էս ապացույցն է, որի համար իրենք պետք է պատասխան տան, Հերացին սա չի՛ մարսելու, չե՛ն մարսելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները պարզել էին, որ իրենց իսկ ձեռքերով Զանգելանի փոսից բերված մասունքներից մի քանի ոսկոր հանձնել էին այլ ծնողների, որոնց որդին զոհվել էր Շուշիում, նրանք էլ փետրվարին հուղարկավորել էին։ Իսկ օրեր առաջ պարզվել էր, որ այդ նույն ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել էին իրենց որդու ամբողջական մարմինը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված