Հայերեն


Նկարիչների հույսը գոնե մի նկար վաճառելն է

Հասարակություն

«Ա1+»-ը գրում է․

Գերազանցության դիպլոմով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն այս տարի ավարտած Կլարա Մարգարյանն իր ապագան գեղանկարչության հետ չի կապում:

«Նկարել եմ միշտ, ինչքան ինձ հիշում եմ: Իսկ պրոֆեսիոնալ նկարչությամբ զբաղվում եմ 5 տարի, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որը շատ մեծ դպրոց էր: Թերլեմեզյանում ամենակարևոր բաներից մեկը որ ձեռք բերեցի, դա գեղագիտական ճաշակն է: Մի քանի ցուցահանդեսի եմ մասնակցել»,- մեզ հետ զրույցում պատմեց Կլարան:

Սակայն, երբ եկել է հիմնական մասնագիտություն ընտրելու պահը, որոշել է դառնալ համակարգչային դիզայներ, որովհետև ինչպես ինքն է ասում` այս մասնագիտությունը` ի տարբերություն նկարչության, թույլ կտա «հացի փող» վաստակել:

«Ցավոք սրտի հենց բուն գեղանկարչությամբ մեր օրերում այնքան էլ հետաքրքրվողներ չկան: Հիանալի կլիներ օրվա ապրուստը հենց նկարելով էլ վաստակել, ստանալ պատվերներ»,- մեզ հետ զրույցում ասաց 19-ամյա ուսանողուհին:

Այն, որ նկարչությամբ ասյօր հնարավոր չէ ապրուսը հոգալ, վկայում են նաև Կլարայի շատ ավագ գործընկերները:

Սարյանի այգում իր նկարները վաճառող Մարիամ Վարդանյանը տարիներ առաջ նույնպես ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը և իր ողջ կյանքը նվիրել նկարչությանը, սակայն անկեղծանում է, որ նկարների վաճառքից ստացված գումարն այսօր չի բավարարում ապրելու համար:

«Մի կերպ պարտքով հաց ենք առնում, հետո մտածում ենք` թոշակ կստանանք կամ մի փոքր նկար կվաճառվի: Անցած տարվանից մեծ նկար չեմ վաճառել, մեծերը տարել եմ պահեստ»,- պատմում է նա:

Մարիամ Վարդանյանի հետ նույն այգում իրենց նկարները վաճառող մյուս գեղանկարիչները ևս վկայում են, որ Հայաստանում նկար գնողներն օրեցօր պակասում են: Գեղանկարիչ Նորիկ Հարությունյանն այս հանգամանքը կապում է արտագաղթի հետ:

«Ժողովուրդ չկա, որ առնի, ո՞ւր է ժողովուրդ, Հայաստանում մարդ մնա՞ց որ, բոլորը գնացել են ու դեռ գնում էլ են»,- դժգոհեց նա:

Սարյանի այգում ու Վերնիսաժում նկարներ վաճառելու հույսով ամբողջ օրն անցկացնող նկարիչների մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր օրական մեկ-երկու նկար վաճառելուց բացի ապավինում են թոշակին, որով կարողանում են, ինչպես իրենք են ասում, գոյատևել:

Նոր սերնդի ներկայացուցիչ Կլարա Մարգարյանը հենց այս իրավիճակին ծանոթ լինելով է, որ որոշել է սիրած մասնագիտությանը զուգահեռ նաև այլ մասնագիտություն ընտրել: Բայց երիտասարդ նկարչուհին լի է լավատեսությամբ և վստահ է, որ եկամուտ ապահովող դիզայների մասնագիտությունից զատ, այնուամենայնիվ, հնարավորություն կունենա ազատ ժամանակ զբաղվել նաև նկարչությամբ` բավարարելով ոչ միայն ֆինանսական, այլև` հոգևոր պահանջմունքը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված