Հերթական բժշկական սխա՞լը. ներարկումից տղամարդ է մահացել
ՀասարակությունՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների համաձայն` բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու տարիների ընթացքում հիշյալ մեղադրանքով ազատազրկման դատապարտված բժիշկներ չեն եղել: Սակայն վերջին շրջանում բժշկական սխալի կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով բուժվողի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շարունակ աճող ցուցանիշը խոսում է մի բանի մասին` առողջապահության ոլորտում, մեղմ ասած, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում