Խոսել էր հոր հետ, ասել, որ հնարավոր է՝ մի քանի օր չկարողանա զանգել, իսկ օրեր անց ստացվեց բոթը (տեսանյութ)
Հասարակություն«Ձգտում էր ամեն բան առաջինը անել, օգնում էր բոլորին, հպարտությամբ էր կրում համազգեստ», - հիշում են անմահ հերոս Դավիթ Հարոյանի մարտական ընկերները։
Դավիթը Հարոյանը ծնվել էր Արմավիրի մարզի Ամասիա գյուղում։ 2020 սեպտեմբերի 16-ից ծառայության էր անցել ՀՀ ոստիկանական զորքերում։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանը։
Քույրը պատմում է, որ հանգստանալու համար տուն է եկել, բայց նոյեմբերի 2-ին կրկին շտապել Արցախ․ այս անգամ վտանգի տակ է եղել բերդաքաղաք Շուշին։ Դավիթը ընկել է հերոսի մահով՝ նոյեբերի 7-ին Շուշի տանող ճանապարհին՝ մինչև վերջին շունչը պայքարելով հանուն հայրենիքի։