Թուրք բարձրաստիճան պաշտոնյաններն արտակարգ ռեժիմով թռել են Մոսկվա. Այսօր կարևոր բանակցություններ են լինելու
ՔաղաքականությունՀայտնի է դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կայանալիք բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկում է լինելու զբոսաշրջիկների համար սահմանը փակելու հարցը: Այս մասին հայտնում է Turizm Gazetesi-ը:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԳ նախարարը, հանդիպելու են իրենց գործընկերների հետ:
Նրանք արտակարգ ռեժիմով մեկնել են Մոսկվա, որպեսզի թույլ չտան սահմանի փակումը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի կողմից նման որոշումը կարող է լուրջ հարված հասցնել թուրքական շուկային: