Մեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայանը պատերազմում պարտության մեղավորների մասին
ՔաղաքականությունԵս առաջարկում եմ, որ Շտաբի պետը գրավոր ներկայացնի, թե ինչն է իրեն 3-րդ օրը բերել այն եզրակացության, որ բանակը պատրաստ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Բաբայանը:
Բաբայանը խոսել է նաև գեներալների մասին, ովքեր հիմա հարցազրույցներ են տալիս ու բացատրություններ ներկայացնում. «Հենց իրենք են այս վերջին 20 տարին ղեկավարում: Այդ մարդկանց հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել հակառակորդի զինվելու, զորամասների մասին:
Երբ այդ զեկուցագիրները ներկայացվել են, որոշումներ կայացվե՞լ են նախարարի, ԳՇ պետի կողմից: Ի՞նչ որոշումներ են կայացվել»:
«Երբ այս փաստաթղթերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Դա 1-ը, 2-ը, 10-ը չեն: Դա լուրջ ցանկ է»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ