Չստացվեց այն, ինչի համար գնացել էինք և կա մեկ պատճառ. Սիմոն Մարտիրոսյան
ՍպորտՀայաստանի ծանրամարտի հավաքականը քիչ առաջ Մոսկվայից վերադարձավ Երևան։ Սիմոն Մարտիրոսյանը, որը մրցաշարի պոկում վարժություն փոքր ոսկե մեդալ նվաճեց և ձախողեց հրում վարժությունում, օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ։
«Չստացվեց այն, ինչ համար, որ գնացել էինք։ Դրա համար կա միայն մեկ պատճառ․ ունեի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի ձեռք բերել լավ մարզավիճակ։
Բայց չենք հուսահատվում, գիտենք պատճառն ինչումն էր։ Շարժվում ենք դեպի Տոկիո, որտեղ 200 տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու։
Վնասվածքը մարզումների ժամանակ եմ ստացել, ինչ որ արդարացումներ չկան։ Պարզապես չստացվեց, այդ օրն իմ օրը չէր, հետագայում արդեն լավ է լինելու»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը։