Իլհամ Ալիևը կրակի հետ է խաղում. Այսօր նա հայտարարություն է արել՝ կարծես թե ինչ-որ բան հասկացնելով Ռուսաստանին
ՔաղաքականությունՌուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հիմար քայլին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բաքվում հատուկ այգի բացելուն, որտեղ ներկայացված է Արցախյան վերջին պատերազմի ռազմական ավարն ու ոչ միայն:
Այգում նաև Իսկանդերի հրթիռներ կան:
«Որտեղից հայկական կողմին այսպիսի հրթիռներ: Նրանք այսպիսի հրթիռներ չպետք է ունենային»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ պատասխանի են սպասում, թե որտեղից այդ հրթիռները Հայաստանին:
Ավելի վաղ որոշ փորձագետներ արդեն կարծիք էին հայտնել, որ ադրբեջանական կողմն, Իսկանդերի մասին անընդհատ խոսելով, ինչ-որ խաղ է սկսել Ռուսաստանի դեմ: