Պատերազմում մեղավորներին պատժելն իմ մնացած կյանքի գործն է. Միքայել Մինասյան
ՔաղաքականությունԷյնշտեյնը մի անգամ ասել է, որ անսահմանության մասին միակ պատկերացումը կարող է տալ մարդկային հիմարությունը: Տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Այսօրվա Հայաստանում, խոսելով անսահմանության մասին, պետք է խոսել երեսպաշտության մասին: Մարդիկ, ովքեր 13 տարի պարել են մարտի մեկի զոհերի ոսկորների վրա, թաքցնում են ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի հետաքննությունը, կեղծավոր բարեպաշտությամբ դատապարտում են սգո տարում հրավառությունը:
Այս մարդիկ, ովքեր նվաստացուցիչ կապիտուլյացիայից 5 ամիս անց թաքցնում են մեր զոհերի, անհետ կորածների ու գերիների թիվը:
Դրանք երկու վարժեցված խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ են, որոնք չեն պնդում, որ պատերազմի բոլոր հանգամանքները պարզվեն:
Դրանք «գրանտակերների» շրջանում Նիկոլի սպասավորներն են, որոնք մոռացել են թափանցիկության, ճշմարտության և քաղաքացիական հասարակության մասին մանտրաները:
Դրանք մարդիկ են, որոնք իրենց էթնիկ հիշողությունը վաճառել են Նիկոլին՝ չնչին քաղաքական գործարք կնքելու հույսով: Նիկոլի սանձազերծած պատերազմի արդյունքում 5000 ճակատագիր է ընդհատվել…»,-գրել է նա:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում