Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան
ՔաղաքականությունԱյսօրվա հիմնական պրոբլեմն այն, է որ իշխանությունները մինչև հիմա չեն կարողանում ավելի հստակ քանակ ասել, թե ով է գերեվարված և ով է անհետ կորած։ Տարբեր թվեր են հայտնվում, տարբեր ցուցակներ կան, և ժողովուրդն ու ծնողները թյուրիմացության մեջ են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
«Ի՞նչ է ծնողների ուզածը․ մեծամասնությունը ուզում են գտնեն իրենց որդիներից ինչ-որ մի մասնիկ։ Այդ հարցն էլ չեն կարողանում լուծել», - ասաց Թովմասյանը:
Թովմասյանը նշեց նաև, որ կառավարությունից են խնդրել, որ ինքը միջնորդի անհետ կորածների և Փաշինյանի հանդիպմանը: