Ով է լինելու երրորդը ՀՀԿ ցուցակում
ՔաղաքականությունՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Այդուհանդերձ Բաղդասարյանի հայտարարությունն այնպիսին է, որ պարզ չէ, թե արդյո՞ք խոսքը արդեն իսկ կայացված որոշման, կամ չքննարկվելիք որոշման մասին է, թե՞ պարզապես անձնական տեսակետ, կամ որևէ խմբի կամ թևի տեսակետ՝ պայմանավորված այս կամ այն շահով կամ հետաքրքրությամբ: Բաղդասարյանն ասել է, որ չկա պատճառ, որ կուսակցության առաջնորդը չգլխավորի համամասնական ցուցակը: Բայց, ինչպես կասեր Մեծ Կոմբինատորը` պատճառ միշտ էլ կգտնվի, ամեն ինչ կախված է քաղաքական նպատակահարմարությունից: Հենց այդ առումով է հետաքրքրական, թե ինչքանով է Բաղդասարյանը արտահայտում ցանկություն, և ինչքանով է դա Սերժ Սարգսյանի ցանկությունը կամ որոշումը: Իսկ հարցն իհարկե ընդամենը ցուցակի առաջին եռյակի հաջորդականության խնդիրը չէ, այլ արտացոլելու է ներիշխանական իրողությունները, ուժերի հարաբերակցությունն ու հավակնությունների վեկտորը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում